Հայաստանը Եվրատեսիլ 2010 երգի մրցույթում
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Եվրատեսիլ 2010 երգի մրցույթ | ||||
---|---|---|---|---|
Եվա Ռիվասը | ||||
Ազգային ընտրություն | ||||
Երկիր | Հայաստան | |||
Ընտրված կատարող | Եվա Ռիվաս | |||
Ընտրված երգ | Apricot Stone | |||
Երգի լեզու | անգլերեն | |||
Բառերի հեղինակ | Կարեն Կավալերյան | |||
Արդյունքներ | ||||
Արդյունքը եզրափակչում | 7 տեղ, 141 միավոր | |||
|
Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում 5-րդ անգամ ներկայացավ 2010 թվականին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Այդ տարի մրցույթին մասնակցում էր 39 երկիր։ Հայաստանը ներկայացնում էր Եվա Ռիվասը(իսկական անունը՝ Վալերիա Ռեշետնիկովա-Ծատուրյան 1987 թ. հուլիսի 13, Դոնի Ռոստով), որը հաղթել էր Հայաստանյան նախընտրական փուլում։ Երգը կոչվում էր «Apricot Stone» (հայերեն՝ Ծիրանի կորիզ)։ Հեղինակներն էին Երգահան Արմեն Մարտիրոսյան, խոսքերը՝ Կարեն Կավալերյան։ Եվա Ռիվասը կիսաեզրափակչում ելույթ ունեցավ 2-րդ համարի ներքո, հավաքելով 83 միավոր։ Կիսաեզրափակչում նա հանդես եկավ 21-րդ համարի ներքո, հավաքեց 141 միավոր զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը։ Մրցույթում առաջին տեղը գրավեց Գերմանիան ներկայացնող 19-ամյա երգչուհի Լենա Մայեր-Լանդրութը՝ Satellite երգով։ Երկրորդ տեղում է Թուրքիան, երրորդում՝ Ռումինիան, չորրորդում՝ Դանիան, հինգերորդում՝ Ադրբեջանը, և վեցերորդում՝ Բելգիան։ Հայաստանին ամփոփիչ աղյուսակում հաջորդում է Հունաստանը, իններորդ տեղում է Վրաստանը, լավագույն տասնյակը եզրափակում է Ուկրաինան։
Եվրատեսիլ 2010-ին Հայաստանը ստացավ հետևյալ միավորները.
Եվրատեսիլ 2010-ի եզրափակչում Հայաստանը տվեց հետևյալ միավորները.
No. | Երկիր | Միավոր |
---|---|---|
1 | Վրաստան | 12 |
2 | Ռուսաստան | 10 |
3 | Ուկրաինա | 8 |
4 | Իսպանիա | 7 |
5 | Ֆրանսիա | 6 |
6 | Դանիա | 5 |
7 | Պորտուգալիա | 4 |
8 | Հունաստան | 3 |
9 | Նորվեգիա | 2 |
10 | Ռումինիա | 1 |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|