Կառլ Գյոդեկե
Կառլ Գյոդեկե գերմ.՝ Karl Friedrich Ludwig Goedeke | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 15, 1814[1][2] |
Ծննդավայր | Ցելլե, Լյունեբուրգ, Հաննովերի թագավորություն |
Մահացել է | հոկտեմբերի 28, 1887[1] (73 տարեկան) |
Մահվան վայր | Գյոթինգեն, Գերմանական կայսրություն |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Կրթություն | Գյոթինգենի համալսարան |
Երկեր | Grundriss zur Geschichte der deutschen Dichtung aus den Quellen? |
Մասնագիտություն | գրականության պատմաբան, գրող, մատենագետ, համալսարանի դասախոս, կենսագիր և բանաստեղծ |
Աշխատավայր | Գյոթինգենի համալսարան |
Karl Friedrich Ludwig Goedeke Վիքիպահեստում |
Կառլ Ֆրիդրիխ Լյուդվիգ Գյոդեկե (գերմ.՝ Karl Goedeke, ապրիլի 15, 1814[1][2], Ցելլե, Լյունեբուրգ, Հաննովերի թագավորություն - հոկտեմբերի 28, 1887[1], Գյոթինգեն, Գերմանական կայսրություն):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա որմնադրի որդի էր։
Գյոթինգենի համալսարանում ուսումնասիրել է բանասիրություն և գրականության պատմություն։ Աշակերտել Գեորգ Ֆրիդրիխ Բենեկեին, Գրիմ եղբայրներին, Գեորգ Գորթֆրիդ Գերվինուսին, Ֆրիդրիխ Քրիստոֆ Դալմանին, Կառլ Օթֆրիդ Մյուլերին։ 1837 թվականին հեռացել է համալսարանից՝ բողոք ի նշան Գյոթինգենյան յոթնյակի միջև եղած կոնֆլիկտի։
Ավելի ուշ աշխատել է Հաննովերի գրախանութներից մեկում։ Հետագայում դասախոսություններ կարդացել ալմա մատերում։
1873 թվականից պրոֆեսոր էր։ Գյոթինգենի համալսարանում զբաղեցրել է գրականության ամբիոնի վարիչի պաշտոնը։
1862 թվականից՝ Թյուբինհենի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի պատվարժան դոկտոր էր։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ստեղծագործությունները հրատարակել է Կառլ Շտալ ծածկանվամբ։ Առանձնացել է բացառիկ արգասավորությամբ։ Կ. Գյոդեկեն առավել հայտնի է գրականության պատմության բնագավառում կատարած իր աշխատանքով (Grundrisz zur Geschichte der deutschen Dichtung (1857—1881)), որն արժևորվում է և այժմ։
Ընտիր կամ ընտրված հորինվածքներ կամ երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «König Kodrus, eine Missgeburt der Zeit» (1839թվական, Կառլ Շտայլ ծածկանվամբ), կատակերգություն՝ գրված Հաննովերի քաղաքական շարժման մասին.
- «Novellen» (1840 թվական
- «Novellenalmanach für 1841» (1842 թվական)
- «Deutschlands Dichter von 1813—1843» (1844 թվական)
- «Knigges Leben und Schriften» (1844 թվական)
- «Elf Bücher deutscher Dichtung»… (1849 թվական)
- «Edelsteine aus den neuesten Dichtern» (1851 թվական)
- «Deutsche Dichtungen im Mittelalter» (1854 թվական)
- «Pamphilus Gengenbach» (1856 թվական)
- «Grundrisz zur Geschichte der deutschen Dichtung» (1857—1881 թվականներ)
- «Goethe und Schiller» (1859 թվական)
- «Emanuel Geibel» (1869 թվական)
- «Goethes Leben u. Schriften» (1874 թվական) և այլն։
Մի քանի կենսագրությունների և Գյոթեի, Շիլլերի, Լեսսինգի, Կնիգգեի ստեղծագործությունների ժողովածուի արժեքավոր ներածության հեղինակն է։
Բացի այդ, 16-րդ և 18-րդ դարերի գերմանացի բանաստեղծների քննադատական և Շիլլերի ստեղծագործությունների պատմա—քննադատական հրատարակությունների հեղինակ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Гёдеке, Карл». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Գյոդեկե» հոդվածին։ |
|