Jump to content

Կանանց ինքնապաշտպանական ջոկատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանանց ինքնապաշտպանական ջոկատներ
Տեսակաշխարհազոր
Երկիր Սիրիա
Հիմնադրվածմարտ 2013
Կայքypgrojava.org/english

Կանանց ինքնապաշտպանական ջոկատներ (քրդ.՝ Yekîneyên Parastina Jin — YPJ), Սիրիական Քրդստանում գործող ժողովրդական աշխարհազոր՝ հիմնված 2012 թվականին՝ որպես ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների՝ YPG-ի (Yekîneyên Parastina Gel) մի թևը[1]։ YPJ-ն ու YPG-ն քրդական կոալիցիայի ռազմական թևն են, կոալիցիա, որը ղեկավարվում է Քրդական բարձրագույն խորհրդի կազմում ընդգրկված սիրիական ժողովրդավարական միության կողմից, որի հսկողության ներքո է փաստացի գտնվում Սիրիական Քրդստանի՝ Ռոջավայի տարածքի մեծ մասը[1]։

YPJ-ն ու YPG-ն 2011 թվականից մասնակցում են Սիրիայում ծավալված քաղաքացիական պատերազմին՝ պաշտպանելով քրդաբնակ վայրերը։ Նրանց հիմնական թշնամին Իրաքի և Լևանտի իսլամական պետությունն է, որը գրավել է Ռոջավայից հարավ ընկած տարածքները[2]։ 2014 թվականի վերջերին YPJ-ի ջոկատների կազմում մարտնչում էին 18-ից 40 տարեկան 7-10 հազար կին ռազմիկներ[1][2]։

Կանանց ինքնապաշտպանական ջոկատները կարևոր դեր են խաղացել 2014 թվականի օգոստոսին Սինջար սարի համար մղված մարտերում՝ կոտորածից փրկելով բազմաթիվ եզդիների[3]։ YPJ-ն ակտիվորեն մասնակցել է նաև Քոբանիի համար մղված կռիվներին[1]։

Կանանց ինքնապաշտպանական ջոկատները, լինելով կանանց հզոր շարժման եզակի դրսևորում մի տարածաշրջանում, որտեղ կնոջ հասարակական ու հանրային դերն ավանդաբար զգալիորեն սահմանափակված է, առանձնահատուկ ուշադրության են արժանանում[2][4][5][6][7][8]։

Լուսանկարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Kurdish Women Turning Kobani into a Living 'Hell' for Islamic State». Telesurtv.net. 2014 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  2. 2,0 2,1 2,2 «YPJ: The Kurdish feminists fighting Islamic State». The Week UK. 2014 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  3. «These Remarkable Women Are Fighting ISIS. It's Time You Know Who They Are». Marie Claire. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  4. «Female Kurdish fighters battling ISIS win Israeli hearts». Rudaw. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
  5. «The Fight Against ISIS in Syria And Iraq December 2014 by Itai Anghel». The Israeli Network via YouTube. 2014 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
  6. «Fact 2015 (Uvda) – Israel's leading investigative show». The Israeli Network. 2014 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
  7. «Kurdish female fighters named 'most inspiring women' of 2014». Rudaw. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
  8. «Kobani: How strategy, sacrifice and heroism of Kurdish female fighters beat Isis». International Business Times UK. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանանց ինքնապաշտպանական ջոկատներ» հոդվածին։