Կամուրջ Քվայ գետի վրայով
Կամուրջ Քվայ գետի վրայով (անգլ.՝ The Bridge on the River Kwai), 1957 թվականին ռեժիսոր Դևիդ Լինի նկարահանած ֆիլմ Պիեռ Բուլլի համանուն գրվածքի հիման վրա, արժանացել է 7 Օսկարի։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մի խումբ անգլիացի ռազմագերիներ հայտնվում են Բիրմայի ջունգլիներում գտնվող ճապոնական ճամբարում։ Այնտեղ նրանք հանդիպում են երկու ամերիկացի գերիների, ովքեր կենդանի են մնացել նախորդող գերիներից։ Անգլիացների հրամանատարը գնդապետ Նիկոլսոնն է, ով գտնում է, որ ինքը և իր մարդիկ գերի են ընկել Սինգապուրում բարձրագույն ղեկավարության հրամանով, ուրեմն իրենք դեռևս գտնվում են ռազմական ծառայության մեջ։ Իր մարդկանց մեջ նա շարունակում է պահպանել խիստ բանակային կարգապահություն, ու հաշվի չառնելով նույնիսկ վերքերը, հիվանդությունները և տանջանքները նրանք քայլում են միայն շարային քայլով։ Ավելին, Նիկոլսոնը չի թողնում նրանց մտածել փախուստի մասին, համարելով դա խուսափում զինծառայությունից։
Նա ուշադրություն չի դարձնում ամերիկացիներից մեկի՝ կոմանդեր Շիրզի խոսքերին, ով ասում է, որ սա արդեն ծառայություն չի, այլ դժոխային մի վայր, և իրենք բոլորը երկու ճանապարհ ունեն՝ կամ մեռնել այստեղ կամ փորձել փախչել։ Իսկ ճամբարի ճապոնացի հրամանատար գնդապետ Սայտոյին ընդհանրապես չի հետաքրքրում թե ինչպես կպահեն իրենց գերիները՝ որպես զինվորական թե ուղղակի որպես գերիներ։ Նա պարզապես փորձում է կատարել իր վրա դրված հրամանը՝ կարճ ժամկետի մեջ կառուցել կամուրջ Քվայ գետի վրայով։ Սայտոն նաև հայտարարում է, որ բոլոր գերիները հավասար են և կամրջի աշխատանքներին ներգրավվելու են բոլորը անկախ կոչումից ու պաշտոնից։ Այդուհանդերձ Նիկոլսոնը մտադիր է ստիպել ճապոնացիներին չխախտել Ժնևյան հռչակագրի 27-րդ կետը, ըստ որի արգելվում է սպա-գերիներին ներգրավվել որևէ աշխատանքի մեջ։ Սայտոն չի համաձայնվում, ասելով որ նա չի ենթարկվում ոչ մի հռչակագրի և ճամբարում ինքն է որոշում՝ ով պետք է աշխատի և ով ոչ։ Այդպիսով, Նիկոլսոնը կտրականապես հրաժարվում է հրաման տալ իր սպաներին աշխատելու բոլորի հետ, իսկ Սայտոն սպառնում է նրանց բոլորին գնդակահարել։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Դեր |
---|---|
Ալեք Գինես | գնդապետ Նիկոլսոն |
Ուիլյամ Հոլդեն | կոմանդեր Շիրզ |
Ջեք Հոքինս | մայոր Ուրոդեն |
Սեսյու Հայակավա | գնդապետ Սայտո |
Դոնալդ Ջեյմս | մայոր Կլիպտոն |
Ջեֆրի Հորն | լեյտենանտ Ջոնս |
Անդրե Մորելլ | գնդապետ Հորնսբի |
Պիտեր Ուիլյամս | կապիտան Ռիվզ |
Ջոն Բոքսեր | մայոր Հյուզ |
Պերսի Հերբերտ | շարքային Գրոգան |
Հարոլդ Գուդվին | շարքային Բեյքեր |
Մրցանակներ և վարկանիշային ցանկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր թվով ֆիլմը ստացել է 23 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 5-ի, որոնց թվում՝
Օսկար
[խմբագրել | խմբագրել կոդը]ներկայացվել է 8 Օսկարի, ստացել 7-ը
- Օսկար լավագույն ֆիլմի համար
- Օսկար լավագույն դերասանի համար - Ալեք Գինես
- Օսկար լավագույն ռեժիսորի համար - Դևիդ Լին
- Օսկար լավագույն մոնտաժի համար - Պիտեր Թեյլոր
- Օսկար լավագույն հարմարեցված սցենարի համար - Պիեռ Բուլլ (գրվածք), Կառլ Ֆորման, Մայքլ Ուիլսոն
- Օսկար լավագույն երաժշտության համար - Մալքոլմ Առնոլդ
- Օսկար լավագույն օպերատորական աշխատանքի համար - Ջեք Հիլդյարդ
- ներկայացվել է Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասան - Սեսյու Հայակավա
Ոսկե Գլոբուս
[խմբագրել | խմբագրել կոդը]ներկայացվել է 4 Ոսկե Գլոբուսի, ստացել 3-ը
- Լավագույն ֆիլմ դրամա
- Լավագույն դրամա ֆիլմի դերասան - Ալեք Գինես
- Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար - Դևիդ Լին
Այլ մրցանակեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- ներկայացվել է 3 BAFTA-ի
- ներկայացվել է 1 Գրեմմի մրցանակի
- ստացել է 1 Դավիդ դի Դոնատելլո մրցանակ և այլն
Վարկանիշային ցանկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված տարբեր ցանկերում գտնվում է հետևյալ տեղերում
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր 1997 թ. - 13, 2007- 36
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմեր - 14
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն թրիլեր ֆիլմեր - 58
իսկ 250 լավագույն ֆիլմեր IMDb-ի վարկածով ֆիլմերի վարկանիշային ցանկում 90-րդն է (2012 թ. փետրվարի 26-ի դրությամբ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
- ↑ 2,0 2,1 BFI Film & TV Database
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 https://www.adorocinema.com/filmes/filme-1602/
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.imdb.com/title/tt0050212/
- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ 6,0 6,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 https://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=1602.html
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 https://www.siamzone.com/movie/m/2460
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 https://www.imdb.com/title/tt0050212/fullcredits
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 https://www.filmaffinity.com/es/film344734.html
- ↑ Box Office Mojo — 1999.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կամուրջ Քվայ գետի վրայով(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Կամուրջ Քվայ գետի վրայով»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- «Կամուրջ Քվայ գետի վրայով»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Կամուրջ Քվայ գետի վրայով(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամուրջ Քվայ գետի վրայով» հոդվածին։ |
|
- Մեծ Բրիտանիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Օսկարակիր ֆիլմեր
- 1950-ականների անգլերեն ֆիլմեր
- 1950-ականների ֆիլմեր
- 1957 ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Columbia Pictures ֆիլմեր
- ԱՄՆ-ի ֆիլմերի ազգային գրանցամատյանի ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան կինոէպոպեաներ
- Ամերիկյան ռազմական ֆիլմեր
- Անգլիայում նկարահանված ֆիլմեր
- Բրիտանական արկածային ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական թրիլեր ֆիլմեր
- Բրիտանական ռազմական ֆիլմեր
- Բրիտանական ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Դևիդ Լինի ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Լավագույն երաժշտության համար Օսկարի մրցանակակիր ֆիլմեր
- Ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1940-ականներին
- 1950-ականների ամերիկյան ֆիլմեր
- 1950-ականների բրիտանական ֆիլմեր
- 1957 դրամա ֆիլմեր