Jump to content

Կազան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կազան (այլ կիրառումներ)
Քաղաք
Կազան
ռուս.՝ Казань
թաթ.՝ Казан, Qazan
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՍուբյեկտԹաթարստան
Քաղաքային օկրուգԿազան
ՀամայնքԹաթարստան
Ներքին բաժանում7 շրջան
ՔաղաքապետԻլսուր Մետշին
Հիմնադրված է1005 թ.
Առաջին հիշատակում1391
Մակերես613[1] կմ²
ԲԾՄ60 մետր
Պաշտոնական լեզուռուսերեն և թաթարերեն
Բնակչություն1 138 823[2] մարդ (2010)
Խտություն1858 մարդ/կմ²
Ազգային կազմթաթարներ, ռուսներ, չուվաշներ
Կրոնական կազմմուսուլմաններ, ուղղափառներ
Տեղաբնականունկազանցի
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ843
Փոստային ինդեքս420xxx
Փոստային դասիչ420000–420999
Ավտոմոբիլային կոդ16, 116
ՕԿԱՏՕ92401
Պաշտոնական կայքkzn.ru
Կազան (Ռուսաստան)##
Կազան (Ռուսաստան)
Կազան (Թաթարստան)##
Կազան (Թաթարստան)

Կազան (ռուս.՝ Казань, թաթ.՝ Казан, Qazan), քաղաք Ռուսաստանում, Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաքը, խոշոր նավահանգիստ է Վոլգայի ձախ ափին։ Ռուսաստանի տնտեսական, քաղաքական, գիտական, մշակութային ու մարզական խոշորագույն կենտրոններից մեկն է։ Կազանի կրեմլն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Քաղաքն ունի գրանցված բրենդ՝ «Ռուսաստանի երրորդ մայրաքաղաք»։ Ոչ պաշտոնապես ու կիսապաշտոնական անվանվում է «ռուս ֆեդերալիզմի մայրաքաղաք» ու «աշխարհի բոլոր թաթարների մայրաքաղաք»։

2005 թվականին տոնվել է Կազանի հազարամյակը։

2011 թվականին Կազանում անցկացվել է ծանր աթլետիկայի Եվրոպայի առաջնությունը։ 2013 թվականին քաղաքն ընդունել է 27-րդ համաշխարհային ամառային ունիվերսիադան, 2014 թվականին՝ սուսերամարտի աշխարհի առաջնությունը։

Հիմնադրել են Կամա-Վոլգյան բուլղարները 13-րդ դարի 2-րդ կեսին։ Անվանումն առաջացել է թաթարերեն ղազան «կաթսա» բառից[3]։

Հայերը Կազանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազանում հայ համայնքը կազմավորվել է 15-րդ դարում և 16-րդ դարի առաջին կեսին։ Հայերը մասնակցել են Մոսկովյան իշխանության և Կազանի խանության միջև մղված կռիվներին։ Ցայսօր պահպանվել են Հայկական փողոց, Հայկական հրապարակ, Հայկական գերեզմանատուն անվանումները, գերեզմանատանը՝ հայկական տապանաքարեր և արևի ժամացույց։ Հայերի բնակության շրջանը կոչվել է Մահուդի թաղամաս, ինչը վկայում է, որ հայերի մեջ եղել են ոչ միայն առևտրականներ, այլև արհեստավորներ։ Տեղեկություններ կան նաև 16-17-րդ դարերի հայկական եկեղեցու մասին։ Կազանում բռնկված համաճարակի հետևանքով հայերը հեռացել են այստեղից։ 1839-1852-ին Կազանի համալսարանում գործել է հայոց լեզվի ամբիոն, որը 1842-1849-ին ղեկավարել է Ստեփանոս Նազարյանը[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. kzn.ru — Կազանի շրջանները Արխիվացված 2011-02-25 Wayback Machine (ռուս.)
  2. https://www.tatstat.ru/digital/region1/2007/Chp1-07-10.pdf(չաշխատող հղում)
  3. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  4. Հայկական սփյուռք, Ե., 2003, էջ 467։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կազան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 154