Խերարդո Դիեգո
Խերարդո Դիեգո | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1896[1][2][3][…] |
Ծննդավայր | Սանտանդեր, Իսպանիա[4] |
Մահացել է | հուլիսի 8, 1987[2][3][5][…] (90 տարեկան) |
Մահվան վայր | Մադրիդ, Իսպանիա[4] |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրթություն | University of Deusto? և Սալամանկայի համալսարան |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Աշխատավայր | IES Beatriz Galindo? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Իսպանիայի արքայական ակադեմիա |
Gerardo Diego Վիքիպահեստում |
Խերարդո Դիեգո Չենդոյա (հոկտեմբերի 3, 1896[1][2][3][…], Սանտանդեր, Իսպանիա[4] - հուլիսի 8, 1987[2][3][5][…], Մադրիդ, Իսպանիա[4]), իսպանացի բանաստեղծ, «27-րդ սերնդի» անդամ։ «27-րդ սերունդը» բանաստեղծների ոգեշնչող խումբ էր, որն առաջացել էր իսպանացի գրողների շրջանում 1923-1927 թվականներին:
Դիեգոն դասավանդել է իսպաներեն լեզու և գրականություն Սորիայի, Խիխոնի, Սանտանդերի և Մադրիդի ուսումնական հաստատություններում: Նա նաև մի քանի թերթերում եղել է գրական և երաժշտական քննադատ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիեգոն ծնվել է Սանտանդեր քաղաքում։ Դյուստոյի համալսարանում նա փիլիսոփայություն և հումանիտար առարկաներ է սովորել։ Ավելի ուշ ընդունվել է Սալամանկայի և Մադրիդի համալսարաններ, որտեղ ստացել է դոկտորի կոչում։ 1919 թվականին նա և Խուան Լարրեան սկսել են Ուլտրաիստա շարժումը։ Դիեգոն գրականության և երաժշտության դասախոս է եղել։ Նա իր բանաստեղծական գործունեությունը սկսել է «Հարսի բալլադ» ժողովածուով (1920)։
Ճանաչելով չիլիացի բանաստեղծ Վիսենտե Հուիդոբրոյին, որը գրական «Ստեղծարար շարժման» հիմնադիրն էր՝ Դիեգոն դարձել է կրեացիոնիզմի ամենաեռանդուն ջատագովներից մեկը:
Դիեգոն լայն բանաստեղծական գործունեություն է ծավալել։ Նա իր բանաստեղծություններում մերթընդմերթ անդրադարձել է և՛ Ավանգարդիզմի մասին թեմաներին ու արտահայտություններին և թե՛ պոեզիայի ավելի դասական կառույցներին:
1925 թվականին Դիեգոն արժանացել է գրականության ազգային մրցանակի՝ «Մարդկային բանաստեղծություններ» գրքի համար։ 1927 թվականին նա սկսել է հրատարակել «Կարմեն և Լոլա՝ ավանգարդիստական կերպարով» ամսագիրը։ 1932 թվականին Դիեգոն հրատարակել է «Իսպանական ժամանակակից պոեզիա» շարքը։
Դիեգոն պաշտոն է ստացել Իսպանիայի թագավորական ակադեմիայում և 1948 թվականի փետրվարի 15-ին ստանձնել պաշտոնը[6]։ Նրա կյանքի ձեռքբերումը համարվում է Սերվանտեսի մրցանակը, որը նա ստացել է 1979 թվականին։
Դիեգոն մահացել է 1987 թվականին՝ Մադրիդում, 90 տարեկան հասակում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #119028360 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ «Gerardo Diego - letra I» (իսպաներեն). Վերցված է 26 Մայիս 2023-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fundación Gerardo Diego (իսպաներեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խերարդո Դիեգո» հոդվածին։ |
|