Լուսային հոսք
Արտաքին տեսք
Լուսային հոսք, տեսողական զգացողությամբ գնահատվող ճառագայթային էներգիայի հոսք։ Նշանակվում է F կամ Փ, չափման միավորն է լյումենը։
Լուսային հոսք արտահայտվում է
բանաձևով, որտեղ -ն մեներանգ ճառագայթման հզորությունն է սպեկտրային տիրույթում, -ն՝ աչքի հարաբերական սպեկտրային զգայնությունը ցերեկային տեսողության պայմաններում, իսկ -ը հաստատուն գործակից է, որ կախված է միայն հզորության և լուսային հոսքի չափման միավորներից (լյումեն և վատտ միավորների դեպքում M= 682 լմ/վտ)։ M-ը երբեմն անվանում են հզորության լուսային համարժեք, իսկ հակադարձ մեծությունը՝ լույսի մեխանիկական համարժեք։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 687)։ |
|