Եվրոպական Միություն-Թուրքիա հարաբերություններ
Թուրքիա |
Եվրամիություն |
Եվրամիության և Թուրքիայի միջև հարաբերությունները (անգլ.՝ European Union–Turkey relations), (թուրքերեն՝ Avrupa Birliği-Türkiye ilişkileri), հաստատվել են 1959 թվականին և ինստիտուցիոնալ շրջանակները պաշտոնապես հաստատվել են 1963 թվականին կնքված Անկարայի համաձայնագրով։ Թուրքիան Մերձավոր Արևելքում Եվրոպական Միության գլխավոր գործընկերներից մեկն է. երկուսն էլ ԵՄ-Թուրքիա Տնտեսական միության անդամ են։ 1987 թվականից սկսած Թուրքիան Եվրոպական Միություն մտնելու հայտ է ներկայացրել[1][2], բայց 2016 թվականին անդամակցության բանակցությունները դադարեցվել են[3]։ Այս ընթացքում հարաբերությունները զգալիորեն վատացել են Թուրքիայում տեղի ունեցող մարդու հիմնարար իրավունքների և օրենքի գերակայության շարունական խախտումների պատճառով[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսմանյան կայսրության տրոհումից հետո` Առաջին Համաշխարհային պատերազմի ավարտին, Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորած հեղափոխական ուժերին հաջողվեց հաղթանակ տանել Թուրքիայի Անկախության պատերազմում. արդյունքում ստեղծվեց ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունը։ Նախագահ Աթաթուրքը երկրում իրականացրել է մի շարք բարեփոխումներ, ներառյալ պետության արդյունաբերականացումը, որը միտված էր պետության արևմտացմանը[5]։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիան չեզոքություն պահպանեց մինչև 1945 թվականի փետրվարը. այն միացավ Դաշնակից տերություններին։ Պետությունը մաս է կազմել 1947 թվականի Մարշալի պլանի, 1949 թվականին դարձել է Եվրոպայի Խորհրդի անդամ[6], իսկ 1952 թվականին դարձել է ՆԱՏՕ-ի անդամ[7]։ Սառը պատերազմի ընթացքում Թուրքիան հարում էր ԱՄՆ-ին և Արևմտյան Եվրոպային։
Թուրքիայի Հանրապետության արտաքին քաղաքականությունը հիմնված է եղել Մուստաֆա Քեմալի` արևմտյան ոգով իրականացված բարեփոխումների վրա. հատուկ ուշադրություն է դարձվել ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ հարաբերություններին։ Սառը պատերազմից հետո Թուրքիայի արտաքին քաղաքականությունը միտված է եղել Բալկաններում, ինչպես նաև Կովկասում և Մերձավոր Արևելքում ազդեցության ամրապնդմանը։ Թուրքիան ձգտում էր հասնել նաև իր պատմական նպատակի` ԵՄ անդամակցության իրականացմանը։ Արդարություն և զարգացում կուսակցության կառավարության ներքո Թուրքիայի ազդեցությունը ընդլայնվեց Մերձավոր Արևելքում. այս քաղաքականությունը հինված էր այսպես կոչված Նեոօտտոմանիզմի հայեցակարգի վրա[8][9] :
Հարաբերությունների զարգացման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքիան մեկն է այն պետություններից, որոնք դեռևս 1959 թվականին ձգտում էին սերտ համագործակցային հարաբերություններ հաստատել նորաստեղծ Եվրոպայի տնտեսական միություն (անգլ.՝ European Economic Community) կազմակերպության հետ։ Այս համագործակցությունը իրականցվում էր «ասոցացման համաձայնագրի» շրջանականերում, որը հայտնի է որպես Անկարայի համաձայնագիր. այն կնքվել է 1963 թվականի սեպտեմբերի 12-ին։ Այս պլանի առանցքային տարրը «Տնտեսական միության» ստեղծումն էր։ Անկարայի համաձայնագրի գլխավոր նպատակը Թուրքիայում կենցաղային պայմանների բարելավումն էր, ինպես նաև առևտրի և, առհասարակ, տնտեսության դինամիկ զարգացումը։ 2016 թվականի փետրվարին Եվրոպայի Խորհուրդը դիտարկեց Թուրքիան որպես ավտոկրատիայի ուղղությամբ շարժվող պետություն[10][11][12]։
Անկյունաքարային իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1963 թվականին Ասոցացման հանաձայնագիր կնքվեց Թուրքիայի և ԵՄ միջև
- 1987 թվականին Թուրքիան սկսեց լիակատար անդամակցության ընթացակարգը
- 1993 թվականին մեկնարկեց Թուրքիա-ԵՄ Տնտեսական միության բանակցությունները
- 1996 թվականին Թուրքիա-ԵՄ Տնտեսական միությունը սկսեց գործել
- 1999 թվականին Հելսինկիի գագաթնաժողովի ընթացքում Եվրոպական խորհուրդը Թուրքիային շնորհեց թեկնածու պետության կարգավիճակ
- 2001 թվականին Եվրոպական Խորհուրդը ընդունեց Թուրքիայի անդամակցության «ճանապարհային քարտեզի» ծրագիրը
- 2004 թվականին Եվրոպական Խորհուրդը որոշեց սկսել մուտքի բանակցությունները
- 2005 թվականին Մուտքի բանակցությունները սկսվեցին
- 2016 թվականին Եվրոպայի Խորհրդարանը քվեարկեց Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները կասեցնելու օգտին մարդու իրավունքների և օրենքի գերակայության շուրջ ունեցած մտահոգությունների պատճառով։
- 2017 թվականին Եվրախորհրդարանը միաձայն ընդունել է ԵՄ-ի և Թուրքիայի միջև լիիրավ անդամակցության բանակցությունները դադարեցնելու կոչը։
- 2019 թվականին Անդամակցության բանակցությունները պաշտոնապես դադարեցվել են.
- 2023 թվականին ԵՄ-ն որոշել է չվերսկսել Թուրքիայի լիիրավ անդամակցության բանակցությունները.
Անդամակցության բանակցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդլայնումը ԵՄ քաղաքական ամենակարևոր գործիքնեից մեկն է։ Սա գործընթաց է, որը նպաստում է պետությունների ներգավմանը, խաղաղության, կայունության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերկայության տարածմանն ամբողջ Եվրոպայում։ Այս գործընթացը դարձավ շոշափելի 2005 թվականի հոկտեմբերի 3-ին, երբ անդամակցության բանակցություններ սկսվեցին Թուրքիայի և Խորվաթիայի հետ։ Բանակցությունները ներառում էին ԵՄ օրենսդիր մարմնի օրենքների ընդունում և կիրառում։ Սա ներառում է շուրջ 130.000 էջ օրենքների փաստաթղթեր, որոնք ամբողջացված են 35 գլուխներում։ Որպես թեկնածու պետություն` Թուրքիան պետք է համապատասխանեցնի իր օրենսդրությունը ԵՄ օրեսնդրությանը։ Սա նշանակում է առանցքային փոփոխությունների իրականցում, որոնք շոշափում են կյանքի բոլոր ոլորտները շրջակա միջավայրից մինչև արդարադատություն, տրանսպորտից մինչև գյուղատնտեսություն։ Այս փոփոխությունների իրականցումը պահանջում է պատշած գործող և կայուն հանրային կառավարում, անկախ և անկողմնակալ դատաիրավական համակարգ։ 2023 թվականի հուլիսին Էրդողանը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ անդրադարձել էր Թուրքիայի ԵՄ անդամակցության հայտին՝ այն կապելով Ֆինլանդիա և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ[13][14]։
Ինստիտուցիոնալ համագործակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասոցացման համաձայանգիրը, որը Թուրքիան կնքել է ԵՄ հետ, հանդիսանում է անդամակցության գործընթացի հիմքը։ Ստեղծվել են ինստիտուտներ քաղաքական երկխոսության և համագործակցության իրականացման համար:
Ասոցացման Խորհուրդ
Խորհուրդը կազմված է Թուրքիայի կառավարության, Եվրոպական Խորհրդի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներից։ Այն ուղղորդող դեր ունի Թուրքիա-ԵՄ հարաբերություններում։ Դրա նպատակն է իրականցնել ասոցացման համաձայնագրի քաղաքական, տնտեսական և առևտրային դրույթները։ Ասոցացման Խորհուրդի նիստ գումարվում է տարեկան երկու անգամ նախարարների մակարդակով։ Յուրաքանչյուր կողմը ունի մեկական ձայն։
Ասոցացման Հանձնաժողով
Ասոցացման հանձնաժողովը մեկտեղում է Թուրքիայի և ԵՄ փորձագետների ջանքերը Համաձայանգրի տեխնիկական բնույթի խնդիրները լուծելու և Ասոցացման Խորհրդի օրակարգը կազմելու համար։ Կան ութ ենթահանձնաժողովներ.
- Գյուղատնտեսության և ձնկնորսության
- Նեքրին շուկայի և մրցակցության
- Առևտրի և արդյունաբերության
- Տնտեսական և դրամավարկային հարցերի
- Ինովացիայի (նորարարացման)
- Տրանսպորտի, շրջակա միջավայրի և Էներգետիկայի
- Տարածաշրջանային զարգացման և սոցիալական քաղաքականության
- Հարկային և մաքսային ենթահանձնաժողովներ։
Ժամանակակից հարաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԵՄ-Թուրքիա հարաբերություններ հետ զգալիորեն վատացան 2016-2017 թվականներին։ Սա կապված էր երկրում ԶԼՄ-ների ազատության սահմանափակման, լրագրողների ձերբակալության, ինչպես նաև Էրդողանի և «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավորությամբ դեպի ավտորիտար ռեժիմին հակվածության հետ։
2016 թվականի նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանը քվեարկեց անդամակցության բանակցությունները կասեցնելու օգտին[15], սակայն այս որոշումը պարտավորեցնող չէր[16]։ Դեկտեմբերի 13-ին Եվրոպական Խորհուրդը հաստատեց, որ որևէ նոր տեղաշարժ չի գրանցվի Թուրքիայի հետ հարաբերություններում գերակա հանգամանքների պատճառով[17], քանի որ Թուրքիայի` ավտորիտարիզմի տանող ճանապարհը ԵՄ-ի հետ հարաբերությունները անհնար է դարձնում[18]։
2017 թվականին, հատակապես Սահամանադրական բարեփոխումների ժամանակ Էրդողանի կուսակցության հաղթանակի պատճառով, Թուրքիայի անդմակցության գործընթացը դադարեցվեց[3][19]։
ԵՄ-Թուրքիա գործարքը միգրանտների ճգնաժամի վերաբերյալ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի մարտի 20-ին ԵՄ-Թուրքիա գործարքը միգրանտների ճգնաժամի հաղաթահարման վերաբերյալ մտավ ուժի մեջ։ Համաձայն գործարքի` Հունաստան ժամանող միգրանտները պետք է վերադարձվեին Թուրքիա, եթե նրանց չէր հատկացվում ապաստարան կամ նրանց պահանջը մերժվում էր։ Սահմանը հատողների թիվն այնքան էր ավելացել, որ Հունաստանը հայտարարեց, որ իզորու չէ գործարքի կետերն անմիջապես կատարել։ Կային շատ կասկածներ, որ գործարքը կարող է կյանքի կոչվել. պարզորոշ չէր միգրանտների վերադարձման մեխանիզմը։
Շուրջ 2300 փորձագետներ մեկնեցին Հունաստան գործարքը իրականացնելու համար։ Հունաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի վկայությամբ նման գործարքը հնարավոր չէր լինի իրականացնել 24 ժամվա ընթացքում։ Փոխարենը Թուրքիան ստանալու էր օգնություն և քաղաքական զիջումներ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Fifty Years On, Turkey Still Pines to Become European». TIME. 2009 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Turkey's bid to join the EU is a bad joke; but don't kill it». The Economist.
- ↑ 3,0 3,1 "Turkey is no longer an EU candidate", MEP says, Euronews
- ↑ «New clashes likely between Turkey, Europe». Al-Monitor. 2017 թ․ հունիսի 23.
- ↑ «Turkey and EU». Embassy of the Republic of Turkey (Washington, DC). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Turkey and the Council of Europe». Council of Europe. 2006 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Greece and Turkey accede to the North Atlantic Treaty Organization». NATO Media Library. NATO. 1952 թ․ փետրվարի 18. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Taspinar, Omer (2008 թ․ սեպտեմբեր). «Turkey's Middle East Policies: Between Neo-Ottomanism and Kemalism». Carnegie Endowment for International Peace. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Murinson, Alexander (2009). Turkey's Entente with Israel and Azerbaijan: State Identity and Security in the Middle East and Caucasus (Routledge Studies in Middle Eastern Politics). Routledge. էջ 119. ISBN 0-415-77892-1.
- ↑ Braun, Stefan. «Europarat sieht Türkei auf dem Weg in die Autokratie» (գերմաներեն). Süddeutsche Zeitung. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
- ↑ «EU: Bericht: Europarat sieht Türkei auf dem Weg in die Autokratie». Die Zeit. 2017 թ․ մարտի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Türkei: Europarat warnt vor drohender Autokratie» (գերմաներեն). Tagesschau. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
- ↑ Huseyin Hayatsever, Ece Toksabay (2023 թ․ հուլիսի 10). «Erdogan links Sweden's NATO membership to Turkey's EU accession». Reuters. Վերցված է 2023 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Hande Atay Alam, Christian Edwards (2023 թ․ հուլիսի 10). «Erdogan links Sweden's NATO bid to Turkey joining the EU». CNN. Վերցված է 2023 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Freeze EU accession talks with Turkey until it halts repression, urge MEPs». European Parliament.
- ↑ «EU parliament votes overwhelmingly in favour of scrapping Turkey accession talks». The Telegraph. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «EU says won't expand Turkey membership talks». Yahoo. 2016 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Marc Pierini (2016 թ․ դեկտեմբերի 12). «Turkey's Impending Estrangement From the West». Carnegie Europe.
- ↑ EU-Turkey Relations Reaching a Crossroads, Carnegie Europe