Գրիշա Ազիզյան
Գրիշա Ռաֆայելի Ազիզյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 21, 1962 |
Ծննդավայր | Մարտունի, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 28, 2018 (55 տարեկան) |
Ազգություն | հայ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | ազատամարտիկ |
Պարգևներ և մրցանակներ |
Գրիշա Ռաֆայելի Ազիզյան (նոյեմբերի 21, 1962, Մարտունի, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 28, 2018), հայ ազատամարտիկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիշա Ազիզյանը ծնվել է 1962 թվականի նոյեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում, հայ ազատամարտիկ։ 1969-1977 թվականներին սովորել է տեղի ութամյա դպրոցում։ Այնուհետև ուսումը շարունակել է Երևանի ճարտարաշինարարական համալսարանում։ 1984-1986 թվականներին ծառայել է խորհրդային բանակի շարքերում։ Ծառայությունն ավարտելուց հետո բնակություն է հաստատել Սարատով քաղաքում և աշխատել այնտեղ։ Արցախյան շարժման տարիներին վերադարձել է ծննդավայր, որտեղ նր կրտսեր եղբայրը` Ժիրայր Ազիզյանը ընդհատակյա ակտիվ գործունեություն էր սկսել պաշտպանական միջոցառումների կազմակերպման ուղղությամբ։ Գրիշան անմիջապես զինվորագրվել է հայրենի բնակավայրի պաշտպանության համար մղվող պայքարին։ Նրա ձևավորած ջոկատը ռազմական ուղղին սկսեց հարազատ թաղամասի ինքնապաշտպանությունից։ Կարճ ժամանակահատվածում նա աչքի ընկավ իր հրամանատարական բարձր ունակություններով և նշանակվեց վաշտի, ապա նաև գումարտակի հրամանատարի պաշտոններում։ Նրա ղեկավարած գումարտակի մասին բարձր գնահատանքով էին խոսում ինչպես զինվորական հրամանատարությունը, այնպես էլ ժողովուրդը։ Գումարտակը մասնակցել է ինչպես շրջանի, այնպես էլ այլ բնակավայրերի ազատագրման և պաշտպանության գործողություններին` հատկապես աչքի ընկնելով Ավդալ֊Գյուլափլուի, Ֆիզուլիի,Քյալբաջարի, Հորադիզի, Ամիրանլարի, Մաճկալաշենի, Ղարադաղլուի, Կուրապատկինոյի, Մուղանլուի, Մարզիլուի, Վերին Վեյսալուի, Ջաբրայիլի, Զանգելանի, Կուբաթլուի, Աղդամի, Հադրութի ազատագրական մարտերում։ 1994 թվականին ամենաթեժ գործողությունների ժամանակ նահատակվել է Գրիշայի հարազատ եղբայր՝ Ժիրայրը։ Գրիշա Ազիզյանը միշտ եղել է ենթակաների կողքին և անձնական օրինակով առաջնորդել նրանց մարտական գործողությունների ամենաթեժ կետերում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար Գրիշա Ազիզյանը արժանացել է Մարտական Խաչ 2-րդ աստիճանի շքանշանի։ 1995 թվականին առողջական խնդիրների պատճառով զորացրվել է պահեստազոր։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է 2018 թվականի ապրիլի 28-ին։