Գավերներ Մորիս
Գավերներ Մորիս | |
Կուսակցություն՝ | Ֆեդերալիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Կոլումբիայի համալսարան (1768) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | Եպիսկոպոսյան եկեղեցի[1] |
Ծննդյան օր | հունվարի 31, 1752[2][3][4] |
Ծննդավայր | Morrisania, Նյու Յորք (պրովինցիա), Բրիտանական կայսրություն |
Վախճանի օր | նոյեմբերի 6, 1816[2][3][4] (64 տարեկան) |
Վախճանի վայր | Morrisania, Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Թաղված | St. Ann's Episcopal Church Graveyard |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Հայր | Lewis Morris?[5] |
Մայր | Sarah Gouverneur?[5] |
Ամուսին | Anne Cary Randolph Morris?[5] |
Զավակներ | Gouverneur Morris II? |
Գավերներ Մորիս (անգլ.՝ Gouverneur Morris, հունվարի 31, 1752[2][3][4], Morrisania, Նյու Յորք (պրովինցիա), Բրիտանական կայսրություն - նոյեմբերի 6, 1816[2][3][4], Morrisania, Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի պետական գործիչ, ԱՄՆ հիմնադիր հայրերից մեկը։
Ներկայացրել է Փենսիլվանիա նահանգը 1787 թվականի Սահմանադրական կոնվենցիայում, եղել է Սահմանադրությունը և Կոնֆեդերացիայի հոդվածները ստորագրողներից մեկը, հանդիսանալով նաև տեքստի մեծ մասի հեղինակը, ինչպես նաև՝ նախաբանի հեղինակը[6]։ Այն ժամանակաշրջանում, երբ ամերիկացիների մեծամասնությունն իրեն համարում էր իրենց առանձին նահանգների քաղաքացիներ, Մորիսն առաջ էր քաշել այն միտքը, որ պետք է լինել Նահանգների միասնական միության քաղաքացիներ[7]։ Նա նաև Ֆիլադելֆիայի կոնվենցիայի այն քչերից էր, որը դեմ էր ստրկության գոյությանը։
Ծնվել է Նյու Յորքում՝ բարեկեցիկ ընտանիքում, ընտանիքի անդամները պետական պաշտոններ են զբաղեցրել։ 1764 թվականին, երբ նա ընդամենը 12 տարեկան էր ընդունվել Է Նյու Յորքի թագավորական քոլեջ (այժմ Կոլումբիայի համալսարանի Կոլումբիայի քոլեջ)։ Սովորել է իրավունք, քոլեջն ավարտել է 1768 թվականին, 1771 թվականին մագիստրոսի աստիճան է ստացել։
Նրա հարազատների ու ընկերների մեծ մասը լոյալիստներ էին, սակայն Մորիսը, երբ սկսվեց Ամերիկյան հեղափոխությունը, անցել է հայրենասերների կողմը։ Ծառայել է աշխարհազորայինների մեջ, ընտրվել է պետական և մայրցամաքային կոնգրեսում։ Ներկայացուցիչների պալատի ընտրություններում պարտվելուց հետո, 1779 թվականին տեղափոխվել է Ֆիլադելֆիա, որտեղ աշխատել է որպես փաստաբան։
1780 թվականին չպարզված հանգամանքներում կորցրել է ոտքը. պաշտոնապես պնդել են, որ դա տեղի է ունեցել անձնակազմի վթարի պատճառով ստացված ստացած վնասվածքի հետևանքով, բայց նաև ենթադրություն է եղել, որ նա անհաջող ցատկել է վագոնի պատուհանից, որտեղ գտնվել է սիրուհու հետ[8]։ Աշխատել է տարբեր հանձնաժողովներում և եղել է Սահմանադրության վերջնական տեքստի հիմնական հեղինակը։ Կոնվենցիայից հետո 10 տարի ապրել է Եվրոպայում։ Որոշ ժամանակ զբաղեցրել է սենատորի պաշտոնը, սակայն հրաժարական է ներկայացրել։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Brookhiser, Richard (2003). Gentleman Revolutionary: Gouverneur Morris, the Rake Who Wrote the Constitution. New York: Free Press. ISBN 0-7432-2379-9.
- Crawford, Alan Pell (2000). Unwise Passions: A True Story of a Remarkable Woman—and the First Great Scandal of Eighteenth-century America. New York: Simon & Schuster. ISBN 0-684-83474-X. (A biography of Morris’s wife.)
- Fresia, Jerry (1988). Toward an American Revolution: Exposing the Constitution & Other Illusions. Cambridge: South End Press.
- Miller, Melanie Randolph, Envoy to the Terror: Gouverneur Morris and the French Revolution (Potomac Books, 2005)
- The Diary and Letters of Gouverneur Morris, Minister of the United States to France; Member of the Constitutional Convention, ed. Anne Cary Morris (1888). 2 vols. online version Արխիվացված 2020-08-07 Wayback Machine
- Swiggert, Howard (1952). The Extraordinary Mr. Morris. New York: Doubleday & Co.
{{cite book}}
: Unknown parameter|loc=
ignored (օգնություն)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Kindred Britain
- ↑ [1] Documents from the Constitutional Convention and the Continental Congress at the Library of Congress
- ↑ Wright, Jr., Robert K (1987). «Gouverneur Morris». Soldier-Statesmen of the Constitution. United States Army Center of Military History. CMH Pub 71-25. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Gouverneur Morris, Theistic Rationalist, by Gregg Frazer. Page 26». Allacademic.com. Վերցված է 2010 թ․ մարտի 19-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գավերներ Մորիս» հոդվածին։ |
|