Բոբինյի ( ֆր.՝ Bobigny ), քաղաք և համայնք Ֆրանսիայի հյուսիսում՝ Իլն դը Ֆրանս երկրամասի Սեն-Սեն Դենի դեպարտամենտում, որի պրեֆեկտուրան՝ վարչական կենտրոնն է։ Հանդիսանում է Փարիզի հյուսիսարևելյան արվարձանը։
Համայնքի բնակչության թվաքանակը 2010 թվականի տվյալներով եղել է 47 492 (այդ ցուցանիշով դեպարտամենտում զբաղեցնում է 11-րդ տեղը[4])։ Մեծ թիվ են կազմում Մաղրիբից և ենթասահարայական Աֆրիկայից ներգաղթածներն ու վերջիններիս ժառանգները։
Բոբինյիում կա Փարիզի մետրոյի երկու կայարան՝ Բոբինյի — Պանտեն — Ռայմոն Կենո և Բոբինյի —Պաբլո Պիկասո ( գիծ 5 )։ Բոբինյիով է անցնում նաև տրամվայի T1 գիծը, որն այդ քաղաքը կապում է Անյերի և Նուազի լը Սեկի հետ։ Գործում է Դը Բոբինյի ատելիեն, որն սպասարկում է երկու գծերը։
Աշխատանքի բորսան բացվել է 1978 թվականի մայիսի 2-ին։ Այն կառուցվել է Բրազիլիա քաղաքի հատակագծի հեղինակ, բրազիլացի նշանավոր ճարտարապետ Օսկար Նիմեյերի նախագծով։
Բոբինյիում են տեղի ունենում «Բոլոր կատակները մի կողմ » և « Թաքնվածը » ֆիլմերի գործողությունները։