Բերրի
Քաղաք | ||
---|---|---|
Բերրի | ||
Վարչական տարածք | Թուրքիա | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Չարսանջակի գավառակ | |
Այլ անվանումներ | Բերի, Բերին, Պերի, Պերրի, Փերի, Փերին | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Բերրի, քաղաք (գյուղաքաղաք, ավան, գյուղ) Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի գավառակում[1]։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից 38 կմ հյուսիս-արևելք, Արևելյան Եփրատի վտակ Փերի (Բերրի) գետի ձախ ափին, Բերրիի դաշտում։ Հանդիսացել է Չարսանջակի գավառակի կենտրոն։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրի անվանումը ծագել է «բերրի» բառից։ Բերրի դաշտը եղել է խիստ բարեբեր և այն շրջապատված է եղել այգիներով ու բանջարանոցներով։ Թուրքերեն բնակավայրի անվանումը հնչում է Փերի։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի հայ բնակչությունը տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի վերջին 500 տուն բնակիչ, որից 350-ը՝ հայկական, իսկ XX դարի սկզբին ուներ 800 տուն բնակիչ, որից 700-ը՝ հայկական։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործությունն էր, մասնավորապես խաղողի և թթենու մշակությամբ։ Զբաղվում էին նաև երկրագործությամբ, ոսկերչությամբ և կտավագործությամբ։
Օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի մոտակայքում եղել է հանքային աղբյուր, որի ջուրը բնակիչներն օգտագործել են աղի փոխարեն։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի տները հիմնականում երկհարկանի էին։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը նախկինում ունեցել է Կարմիր վանք, Ս. Լույս վանք և Ս. Գևորգ եկեղեցիներ։ XX դարի սկզբին ուներ երկու եկեղեցի, որոնցից մեկը լուսավորչական էր և կոչվում է Ս. Աստվածածին (կամ Փերիո Ս. Աստվածածին ուխտ)։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքն ուներ 3 վարժարան։ 1900-ական թվականներին գործում էր արական վարժարան՝ 120 աշակերտով և իգական վարժարան՝ 60 աշակերտով։ Քաղաքի կրթական գործի հիմքը դրվել էր 1879 թվականից։ 1879-1915 թվականները կրթության մասին հոգ էր տանում ԱՄՆ-ում հիմնած «Բերրի» ուսումնական ընկերությունը։
Գրչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերրին եղել է գրչության կենտրոն։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը բաժանված էր վեց թաղերի, որից թուրքական էր միայն Շուկայի թաղը (մոտ 100 ընտանիք)։
Թաղերը հետևյալն են[2].
- Կալերի թաղ
- Շուկայի թաղ
- Եկեղեցու թաղ
- Կարմիր աղբյուրի թաղ
- Խորշակի թաղ
- Տոն աղբյուրի թաղ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Խարբերդի նահանգ, Չարսանջակ գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 678
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 426)։ |
|