Ապրիլ
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ապրիլ (այլ կիրառումներ)
<< | Ապրիլ | >> | ||||
Կի | Եկ | Եք | Չո | Հի | Ու | Շա |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 |
28 | 29 | 30 | ||||
2024 |
Ապրիլը տարվա չորրորդ ամիսն է։ Ունի երեսուն օր։
Անվան պարզաբանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրիլ ամսվա լատիներեն Aprilis անունը նշանակում է «բացվել»։ Նաև ապրիլը համարվում է Ափրոդիտեի ամիս։
Ապրիլի առաջին օրը նշվում է խաբելու օրը։
Ապրիլը համապատասխանում է հին հայկական տոմարի ահեկան ամսին։
Հայաստանում նշվող օրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրիլի 24-ին Հայաստանում և ամբողջ սփյուռքում նշվում է 1915 թ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։
Նշանավոր օրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ապրիլի 1-ը խաբելու օրն է;
- Ապրիլի 1-ից Ճապոնիայում սկսվում է դպրոցական օրացույցը;
- Ապրիլի 1-ին Միացյալ թագավորությունում ավարտվում է ֆինանսական տարին;
- Ապրիլի 8-ը Բուդդայի ծննդյան օրն է;
- Ապրիլի 13-ը Նոր տարվա առաջին օրն է Թայլանդում, Լաոսում, Բիրմայում, Կամբոջայում;
- Ապրիլի երրորդ երկուշաբթին Բոստոնի մարաթոնի օրն է;
- Ապրիլի 17-ը Սիրիայի անկախության օրն է;
- Ապրիլի 18-ը Զիմբաբվեի անկախության օրն է;
- Ապրիլի 22-ը Երկրի օրն է;
- Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է;
- Ապրիլի 25-ը Իտալիայում տոնում են Ազատության օրը, որով նշվում է Նացիստական Գերմանիայի կողմից Հյուսիսային Իտալիայի օկուպացիայի ավարտը։
|