Jump to content

Անզգայացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անզգայացում, անեսթեզիա (հուն. άναίσθησια, άν – ժխտ. մասնիկ և άισθησία - զգայություն), զգայության մասնակի կամ լրիվ կորուստ, որն առաջանում է մաշկի, մկանների, ներքին օրգանների և զգայարանների զգացող նյարդերի ախտահարման, ինչպես նաև նյարդերի և նյարդային կենտրոնների հաղորդականությունը խոչընդոտող նյութերի ներգործության հետևանքով։ Նկատվում է նաև մի շարք պսիխոզների և հիսթերիայի դեպքում։ Ա. կարող է ընդգրկել զգայության մեկ կամ մի քանի տեսակներ, անայգեզիա՝ ցավի զգացողության բացակայություն, թերմանեսթեզիա՝ ջերմային զգացողության բացակայություն, ագեվզիա՝ համի զգացողության կորուստ, անոսմիա՝ հոտառության բացակայություն։ Արհեստական եղանակով Անզգայացումը կարելի է առաջացնել անզգայացնող նյութերի (նովոկաին, դիկտին) միջոցով՝ վիրահատությունների ժամանակ ցավի զգացողությունը վերացնելու նպատակով։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անզգայացում» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 403