Ամինասպիրտներ
Ամինասպիրտների խմբին են պատկանում մի շարք կարևոր կենսաբանական դեր ունեցող միացություններ, այդ թվում կոլամին, խոլին,ացետիլխոլին, ադրենալին, նորադրենալին ամինասպիրտները[1]։
Ստացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լաբորատոր պայմաններում էթանոլամինը ստանում են էթիլենօքսիդից կամ էթիլենամինից (կոլամին) հետևյալ ռեակցիաներով[2]։
Կենսաբանական համակարգերում կոլամին առաջանում է սերին ամինաթթվի դեկարբօքսիլացումից ֆերմենտների մասնակցությամբ։
Հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոլինի առաջացումը լաբորատոր պայմաններում կատարվում է երկու հիմնական եղանակներով՝
- էթիլեն օքսիդի և եռմեթիլամինի փոխազդեցությամբ ջրային միջավայրում.
- ուժեղ ացիլացնող միացությունների՝ ալկիլհալոգենիդների և էթանոլամինի փոխազդեցությամբ.
Կոլամինը և խոլինը ֆոսֆոլիպիդների կառուցվածքային բաղադրամասերն են։ Խոլինը մասնակցում է նեյրոմեդիատոր ացետիլխոլինի սինթեզին։ Ացետիլխոլինի առաջացումը կենսաբանական համակարգերում կատարվում է ացետիլ-CoA-ի մասնակցությամբ։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարին, տաբուն նյարդապարալիզող թունավոր նյութերը, որոնք օգտագործվում են որպես քիմիական զենք, խոլինէսթերազի, ացետիլխոլինը հիդրոլիզող ֆերմենտի ինհիբիտորներն և այլն։ Տոքսիկ էֆեկտը պայմանավորված է ացետիլ խոլինի կուտակումով։
Ցիկլիկ ամինասպիրտները և նրանց ածանցյալները օգտագործվում են հիմնականում որպես դեղանյութեր։
պ-ացետամիդաֆենոլն (պարացետամոլ) և ֆենացետինը (պ-ացետամիդաֆենոլի էթիլ եթեր) ցուցաբերում են անալգետիկ և ջերմիջեցնող ազդեցություն։ պ-ացետամիդաֆենոլն ունի ավելի լայն կիրառում, մտնում է բազմաթիվ դեղամիջոցների կազմի մեջ (թայլանոլ, քոլդրեքս, և այլն)։
-
պ-ամինաֆենոլ
-
Ֆենացետին
-
պ-ացետամիդաֆենոլ
-
Խոլինի մետաբոլիզմը
-
Ացետիլխոլինի առաջացումը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Manfred T. Reetz: Biocatalysis in Organic Chemistry and Biotechnology: Past, Present, and Future, J. Am. Chem. Soc. 135 (2013) S. 12480−12496.
- ↑ D. M. Kiefer "Organic Chemicals' Mauve Beginning" Chem. Eng. News Archive, 1993, vol.71, pp 22–23.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бендер М., Бергерон Р., Комияма М. Биоорганическая химия ферментативного катализа. Пер. с англ. — М.: Мир, 1987. — 352 с.
- Дюга Г., Пенни К. Биоорганическая химия. — М.։ Мир, 1983.
- Тюкавкина Н. А., Бауков Ю. И. Биоорганическая химия. — М.: Медицина, 1991.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամինասպիրտներ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 319)։ |