Jump to content

Ալկա Յագնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալկա Յագնիկ
Բնօրինակ անունհինդի՝ अलका याज्ञनिक և անգլ.՝ Alka Yagnik
Ծնվել էմարտի 20, 1966(1966-03-20)[1] (58 տարեկան)
Կալկաթա, Հնդկաստան
Երկիր Հնդկաստան
Ժանրերբհաջան, հնդկական դասական երաժշտություն, Ֆիլմի, Indian pop? և Indian folk music?
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, կոմպոզիտոր և կինոդերասանուհի
Գործիքներվոկալ
ԿրթությունModern High School for Girls?
Պարգևներ
Կայքalkayagnik.co.in
 Alka Yagnik Վիքիպահեստում

Ալկա Յագնիկ (հինդի` अलका याज्ञनिक, մարտի 20, 1966(1966-03-20)[1], Կալկաթա, Հնդկաստան), հնդկական կինոյի առավել հայտնի արտակադրային երգչուհիներից մեկն է (Լատա Մանգեշկարի և Աշա Բհոսլեի հետ միասին)[2]։ Իր ստեղծագործական կյանքի երեք տասնամյակների ընթացքում ստացել է ռեկորդային քանակի (յոթ անգամ) Filmfare Awards մրցանակ` կանացի լավագույն արտակադրային վոկալի համար։ Երկու անգամ արժանացել է Ազգային կինոպարգևի և մի քանի այլ երաժշտական մրցանակների[3]։ Ձայնագրվել է ավելի քան 1000 կինոնկարների համար[4] և կատարել 2000-ից ավելի երգեր` Հնդկաստանի տարբեր լեզուներով[3][5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալկա Յագնիկը ծնվել է երաժշտական ընտանիքում։ Նրա մայրը` Շոբհա Յագնիկը, երգչուհի էր և կատարում էր երգեր` հնդկական դասական երաժշտության ներքո։ Ալկան սովորել է ժամանակակից օրիորդաց Modern High School for Girls միջնակարգ դպրոցում, որից հետո ստացել է պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն։

1972 թվականին, վեց տարեկանում Ալկան սկսել է երգել հինդուիզմի կրոնական ուղղվածություն ունեցող բհաջան ոճի երգեր` Կալկաթայի All India Radio ռադիոընկերության համար։ Տաս տարեկանում մայրը նրան բերել է Մումբայ` լսումների։ Ալկային խորհուրդ են տվել սպասել, մինչև ձայնը ձևավորվի, սակայն մայրը չի ցանկացել զիջումների գնալ։ Հաջորդ լսումների ժամանակ նրան ընդունել է անձամբ Ռաջ Կապուրը և առաջարկել կոմպոզիտոր Լաքսմիկանտին` լսել աղջկան։ Վերջինս լսելով Ալկային, առաջարկել է երկու տարբերակ` կամ անմիջապես հանդես գալ որպես երգչի կրկնորդ կամ ավելի ուշ հանդես գալ որպես երգչուհի։ Ալկան ընտրել է երկրորդ տարբերակը։

1980 թվականին Ալկա Յագնիկը կատարել է իր առաջին երգը «Payal Ki Jhankaar» կինոնկարի համար։ Դրանից հետո հաջորդել են «Որբը» (1981թ.) և «Մեր հարսնացու Ալկան» (1982թ.) կինոնկարները։ Սակայն առաջին մեծ հաջողությունը եկավ 1989 թվականին՝ «Այրող կիրք» կինոնկարում «Ek Do Teen» երգի կատարումով։ Այդ երգը նրան արժանացրեց առաջին Filmfare Award մրցանակին` կանացի լավագույն արտակադրային վոկալի համար։

Ալկա Յագնիկը երգել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում հինդի, ուրդու, տելուգու, թամիլերեն, գուջարաթի, ասսամերեն, բենգալերեն, մարաթհի, մալայալամ, անգլերեն և այլն։ Նա կատարել է այնպիսի կոմպոզիտորների և երգահանների երաժշտությամբ ստեղծված երգեր, ինչպիսիք էին Նադիմ և Շրավան, Կալյանջի և Անանդջի, Լաքսմիկանտ և Պյարելալ, Ջաթին և Լալիտ ստեղծագործական զույգերը, Ռաջեշ Ռոշանը, Ռահուլ Դև Բուրմանը, Անու Մալիկը, Ալլահ Ռաքհա Ռահմանը և այլք։ Համագործակցել և հանդես է եկել այնպիսի երգիչների հետ, ինչպիսիք են Կումար Սանուն, Սոնու Նիգամը, Կավիտա Կրիշնամուրթհին և այլք։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. V. Gangadhar (2001 թ․ մայիսի 18). «Only the best preferred». The Hindu (անգլերեն).
  3. 3,0 3,1 «Playlist: The best of birthday girl Alka Yagnik». IBN Live (անգլերեն). 2012 թ․ մարտի 19. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
  4. «Alka Yagnik». IMDB. Retrieved 2011-08-09.
  5. Yogesh Pawar (2014 թ․ օգոստոսի 17). «Musical notes with Alka Yagnik». DNA India (անգլերեն). Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալկա Յագնիկ» հոդվածին։