Piper (2016)
Piper անգլ.՝ Piper | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ և կինոնկար |
Ժանր | մուլտֆիլմ և ընտանեկան ֆիլմ |
Ռեժիսոր | Alan Barillaro? |
Սցենարիստ | Alan Barillaro? |
Պրոդյուսեր | Marc Sondheimer? |
Գործադիր պրոդյուսեր | Ջոն Լեսսետեր |
Երաժշտություն | Ադրիան Բելյու |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Պիքսար և Walt Disney Pictures |
Դիստրիբյուտոր | Walt Disney Studios Motion Pictures և Դիսնեյ+ |
Տևողություն | 6 րոպե |
Թվական | հունիսի 17, 2016[1] և հունիսի 16, 2016[2] |
Առաջադրում | Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար |
Պարգևներ | |
MPAA վարկանիշ | G |
pixar.com/piper |
Piper, Pixar ընկերության նկարահանած կարճամետրաժ անիմացիոն մուլտֆիլմ։ Ֆիլմի ռեժիսորը Ալան Բարիլարոն է, նկարահանվել է 2016 թվականին[3]։
Ֆիլմը մորակտցարների ներկայացուցչի մասին է, ով սովորում է հաղթահարել հիդրոֆոբիան։ Ֆիլմի ոգեշնչումը եղել է Pixar-ի գրասենյակից ոչ հեռու, Կալիֆորնիայի Մյուիր Բիչ լողափում, որտեղ նկարիչ-մուլտիպլիկատոր Ալան Բարիլարոն նկատում է, թե ինչպես են հազարավոր թռչուններ ջրից փրկվելու համար փախչում լողափ, իսկ ալիքը գնալուց հետո կրկին վերադառնում սննդի հետևից։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ ալիքը նահանջում է, մորակտցարների երամը սնունդ է հայթայթում լողափի ավազների մեջ, իսկ երբ ալիքը գալիս է, նրանք փախչում են։ Երամի մի փոքրիկ ներկայացուցիչ այնքան է ոգեշնչվում իր մայրիկով, որ որոշում է միանալ նրանց, սակայն նրան չի հաջողվում ժամանակին փախչել և ալիքից ամբողջությամբ թրջվում է։ Այդ պատահարից հետո նա սկսում է վախենալ ջրից և հրաժարվում է հեռանալ բնից։ Մի անգամ նա նկատում է խեցգետինների խմբի, որոնք ալիքի ժամանակ թաքնվում են` ավազների մեջ մտնելով։ Կրկնօրինակելով նրանց վարքը՝ թռչունը տեսնում է ստորջրյա աշխարհի գեղեցկությունը և դառնում է երամի համար հմուտ սնունդ որոնող։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|