Jump to content

Google Analytics

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Google Analytics
Изображение логотипа
ՏեսակՎիճակագրություն
ՀեղինակԳուգլ
Նախագծումը՝Գուգլ
Լույս տեսավ՝նոյեմբերի 14, 2005
Պլատֆորմքրոսպլատֆորմ (վեբ-ծրագիր)
Մասն էGoogle Marketing Platform?
Կայքgoogle.com/analytics/
 Google Analytics Վիքիպահեստում

Google Analytics (կարճ՝ GA), Գուգլ ընկերության անվճար ծառայություն, որը ստեղծում է կայքի այցելուների մանրամասն վիճակագրություն։ Վիճակագրությունը հավաքվում է Google-ի սերվերում։ Օգտագործողը միայն տեղադրում է JS կոդն իր կայքի էջերում։ Պատասխանատու կոդն աշխատում է այն ժամանակ, երբ օգտագործողը բացում է կայքն իր վեբ դիտարկչում (եթե թույլատրված է դիտարկչում գործարկել JavaScript կոդ)։

Անվճար ծառայությունը չի երաշխավորում ամսական 10 միլիոնից ավել էջադիտումների մշակում[1]։ Նմանատիպ կայքերի համար 2011 թվականի սեպտեմբերին առաջրկվեց օգտագործել Google Analytics Premium վճարովի ծառայությունը (տարեկան 150 հազար ԱՄՆ դոլարից սկսած), որը կարող է մշակել մինչև 1 միլիարդ այցելուների վիճակագարություն[2]։

Ծառայությունն ինտեգրված է Google AdWords համակարգին։ Ծառայության յուրահատկությունը նրանում է, որ վեբ կայքի վարպետը կարող է Google Analytics-ից ստացված տվյալների վերլուծության հիման վրա օպտիմալացնել Google AdWords-ի գովազդային և մարկետինգային քայլերը։ Google Analytics-ը տրամադրում է այնպիսի տվյալներ, ինչպիսիք են կայքի այցելուի գտվելու վայրը, կայք մուտք գործած սարքի, օպերացիոն համակարգի և դիտարկչի տեսակը, կայքում գտնվելու ժամանակահատվածը և այլն։

Ծառայության օգտագործողը հնարավորություն է ստանում որոշել իր կայքի այցելուի նպատակը և հետևողականությունը։ Օգտագործելով այս տվյալները՝ մարկետոլոգները կարող են որոշել, թե գովազդային որ ընկերությունն է հաջող և գտնել թիրախային նոր լսարան։

Google-ի այս ծառայությունը հանդիսանում է Urchin on Demand ընկերության Urchin Software վիճակագրական համակարգի շարունակությունը (Google-ը 2005 թվականի ապրիլին գնեց Urchin Software Corp֊ը)։ Google-ը դեռ ապահովում է առանձին Urchin ծրագիրը, որի օգտագործողներին տրվում է նույն այն ծրագրագրային արտադրանքները, ինչ որ կար նախքան Google-ի գնելը։ Ծրագրի նոր, թեստային տարբերակը թողարկվել է 2007 թվականին։ Ծառայությունը վերցրեց Adaptive Path-ի գաղափարները, որի Measure Map արտադրանքը Goole-ը 2006 թվականին գնեց և տվեց Google Analytics անվանումը։

Ծառայությունում Google ապրանքանիշով բաց գրանցումը հնարավոր դարձավ 2005 թվականի նոյեմբերին։ Սակայն այցելուների հսկայական ներհոսքի պատճառով ընդամենը մի քանի օր հետո նոր գրանցման համակարգը կասեցվեց։ Հզորությունը բարձրացնելու նպատակով Google-ը ներդրեց գրանցման հրավերով տարբերակը։ 2006 թվականի օգոստոսից ծառայությունը հասանելի դարձավ բոլոր ցանկացողներին։ Օգտագործման նոր ինտերֆեյսով տարբերակը թողարկվեց 2007 թվականի մայիսի 17-ին։ Ցանկացած օգտագործող կարող է ավելացնել մինչև 50 կայքի պրոֆիլ։ Յուրաքանչյուր պրոֆիլ սովորաբար համապատասխանում է մեկ կայքի։

Google Analytics-ը հիմնական տեղեկատվությունը ցուցադրում է գործիքագոտում։ Առավել մանրամասն ինֆորմացիա կարելի է ստանալ հաշվետվությունների տեսքով։ Այս պահին հասանելի է ավելի քան 80 տեսակ հաշվետվություն։

2015 թվականի մարտի 15-ից սկսած Google-ը թողարկեց իր առավել ընդլայնված վճարովի տարբերակը՝ Google Analytics Suite 360։ Վճարովի հարթակը ներկայացնում է վիճակագրական տվյալներ, որոնք ընկերությունը կարող է օգտագործել ROI-ն (Return on Investment) հաշվելու և մարկետինգային ծախսերի էֆեկտիվության համար։ Google Analytics Suite-ը բաղկացած է Analytics 360-ից, Tag Manager 360-ից, Optimize 360-ից, 360 attribution-ից, Audience Center 360-ից, և Data Studio 360-ից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Google Analytics» հոդվածին։