Բլումբերգ
Բլումբերգ | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Երկիր | ԱՄՆ[1] |
Հիմնադրված | հոկտեմբերի 1, 1981 |
Գլխադասային գրասենյակ | 731 Lexington Avenue, Միդթաուն, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գլխավոր քարտուղար | Peter Grauer?[2] |
Անվանված է | Մայքլ Բլումբերգ |
Անձնակազմ | ▲20 000 մարդ (2019)[3] |
Հիմնադիր | Մայքլ Բլումբերգ, Thomas Secunda?, Duncan MacMillan? և Charles Zegar? |
Կայք | bloomberg.com(անգլ.) |
Bloomberg L.P., ֆինանսական շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների համար երկու գլխավոր ֆինանսական մատակարարներից մեկը։
Հիմնական արտադրանքը Bloomberg Terminal-ն է, որոնց միջոցով կարելի է ընթացիկ և պատմական գների մուտքի հնարավորություն ստանալ բոլոր միջազգային բորսաներում և շատ բորսայից դուրս շուկաներում, Bloomberg ընկերության նորությունների ժապավենում և այլ գլխավոր հասարակական տեղեկատվական միջոցներում, պարտատոմսերի և այլ թանկարժեք թղթերի էլեկտրոնային վաճառքի համակարգում։
Բացի Bloomberg Terminal-ից կարևոր արտադրանք են հանդիսանում BloombergTV մասնագիտացված հեռուստատեսային ալիքների ընտանիքը (բոլոր հիմնական շուկաների համար առանձին ալիքներով), Bloomberg Markets, Bloomberg BusinessWeek ամսագրերը, Bloomberg.com և BusinessWeek.com կայքերը, BloombergRadio ռադիոյի և բջջային սարքավորումների հավելվածները։
Bloomberg կոմերցիոն ընկերությունը հիմնադրել է Մայքլ Բլումբերգը 1981 թվականին։ Այն մասնավոր ընկերություն է. Մայքլ Բլումբերգը 2008 թվականի հուլիսին գնել է ընկերության 20%-ը Merrill Lynch-ից, և հիմա հիմնադրին է պատկանում բաժնետոմսերի 88%-ը[4]։
Ներկայումս գլխավոր նստավայրը գտնվում է Նյու Յորքի Bloomberg Tower շենքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1981 թվականին Salomon Brothers[en] և Phibro[en] ընկերությունների միավորումից հետո Մայքլ Բլումբերգը (Salomon Brothers գլխավոր պարտնյորը) կորցրեց աշխատանքը, սակայն պարտնյորական պայմանագրի համաձայն` ստացավ $10 միլիոն[5]։
Այդ գումարով Բլումբերգը հիմնադրեց Innovative Market Systems[6] ընկերությունը։
1982 թվականին Merrill Lynch-ը դարձավ նոր ընկերության հաճախորդ` տեղադրելով 22 տերմինալ և Բլումբերգի ընկերությունում ներդնելով $30 միլիոն[7][8][9]։ 1986 թվականին ընկերությունը վերանվանվեց` Bloomberg L.P., և 1988 թվականին արդեն աշխատում էր 5 հազար տերմինալ[10]։ 5 տարվա ընթացքում թողարկվեցին լրացուցիչ ծրագրեր` ներառելով Bloomberg Tradebook առևտրային հարթակը, Bloomberg Messaging Service հաղորդակցություններով փոխանակվելու համակարգը և Bloomberg newswire նորությունների ժապավենը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ https://archive.nytimes.com/mediadecoder.blogs.nytimes.com/2011/07/12/doctoroff-named-chief-executive-of-bloomberg-lp/ — The New York Times, 2011.
- ↑ https://www.businessinsider.com/bloomberg-hit-10-billion-in-annual-revenue-2019-1
- ↑ «The 400 Richest Americans: #8 Michael Bloomberg». Forbes. 2008 թ․ սեպտեմբերի 17.
- ↑ David Whitford (1997 թ․ մայիսի 12). «Fire in his belly, ambition in his eyes Michael Bloomberg could have sat on the millions he made at Salomon. Instead he built a media empire that gives Wall Streeters crucial information in a flash». CNNMoney.com.
- ↑ Блумберг, 2010, էջ 45
- ↑ Loomis, Carol J. (2007 թ․ ապրիլի 2). «Bloomberg's money machine». CNN. Վերցված է 2010 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Korkki, Phyllis. «Jobs». The New York Times. Վերցված է 2010 թ․ ապրիլի 26-ին.(չաշխատող հղում)
- ↑ Table: What Makes Mike Run. BusinessWeek. April 23, 2001.
- ↑ «Bloomberg L.P. — Swot Analysis.» Datamonitor Company Profiles. August 6, 2007.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Майкл Блумберг Блумберг о Bloomberg = Bloomberg by Bloomberg. — М.: «Альпина Паблишер», 2010. — 224 с. — (Сколково). — ISBN 978-5-9614-1237-6
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բլումբերգը հայերեն Արխիվացված 2020-11-13 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլումբերգ» հոդվածին։ |
|