Հունվարի 8
Արտաքին տեսք
(Վերահղված է 8 հունվարիից)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
<< | Հունվար | >> | ||||
Կի | Եկ | Եք | Չո | Հի | Ու | Շա |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 |
28 | 29 | 30 | 31 |
Հունվարի 8, տարվա 8-րդ օրն է։
- Տարվա ավարտին մնում է 357 (նահանջ տարիներին՝ 358) օր։
Դեպքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1851 - Ֆրանսիացի ֆիզիկոս Լեոն Ֆուկոն իր իսկ ստեղծած Ֆուկոյի ճոճանակ սարքով ապացուցեց, որ Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը։
- 1861 - Ռուսական կայսրությունում լույս տեսավ «Աշխարհի շուրջը» հնագույն գիտա-հանրամատչելի և երկրագրական ամսագրի առաջին համարը։
- 1957 - Ամերիկացի գրոսմայստեր, շախմատի աշխարհի 11-րդ չեմպիոն Ռոբերտ Ֆիշերը 14 տարեկանում դարձավ շախմատի ԱՄՆ չեմպիոն։
- 1959 - Շառլ դը Գոլը դարձավ Ֆրանսիայի հանրապետության նախագահը։
- 1961 - Ֆրանսիացիները հանրաքվեով քվեարկեցին Ալժիրի անկախության օգտին։
- Գեներալ-մայոր Էնդրյու Ջեքսոնը առաջնորդեց փոքրաթիվ, վատ զինված բանակը, որը հաղթանակ տարավ Նոր Օռլեանի ճակատամարտում ութ հազար բրիտանական զորքերի դեմ։ Հաղթանակը Ջեքսոնին դարձրեց ազգային հերոս։
Ծնունդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1819 - Արշակ Տեր-Ղուկասյան, հայազգի ռուսական զորավար, գեներալ-լեյտենանտ, գեներալ-համհարզ, 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հերոս (վ. 1881)
- 1824 - Ուիլկի Քոլինզ, անգլիացի գրող (վ. 1889)
- 1886 - Օլգա Գուլազյան, ժողովրդական դերասանուհի (վ. 1970)
- 1902 - Կարլ Ռոջերս, ամերիկացի հոգեբան, հումանիստական հոգեբանության հիմնադիրներից
- 1926 - Գեղամ Սևան, հայ գրող, գրականագետ (վ. 1991)
- 1931 - Սերգեյ Մատինյան, հայ խորհրդային ֆիզիկոս
- 1935 - Էլվիս Փրեսլի, ամերիկացի երաժիշտ և դերասան, «Ռոքն'ռոլի արքան» (վ. 1977)
- 1939 - Կարոլինա Հերերա, վենեսուելացի-ամերիկացի դիզայներ
- 1942 - Վառլեն Ալեքսանյան, հայ բանաստեղծ, թարգմանիչ
- 1942 - Սթիվեն Հոքինգ, անգլիացի ֆիզիկոս-տեսաբան և տիեզերաբան, Քեմբրիջի համալսարանի տեսական տիեզերաբանության Կենտրոնի հիմանդիր և ղեկավար, գիտության հանրայնացնող
- 1947 - Դեյվիդ Բոուի, բրիտանացի ռոք երգիչ, երգերի հեղինակ, դերասան և երաժշտական պրոդյուսեր, նկարիչ և հնչյունային ռեժիսոր (վ. 2016)
- 1965 - Ռիչարդ Կիրակոսյան, հայ քաղաքական և ռազմական վերլուծաբան, փորձագետ
- 1983 - Կիմ Ջոնգ Ուն, Հյուսիսային Կորեայի գերագույն առաջնորդ, ներկայիս նախագահ
- 1991 - Հրայր Սիմոնյան, հայ շախմատիստ, գրոսմայստեր
Մահեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1570 - Ֆիլիբեր Դելորմ, Վերածննդի շրջանի ֆրանսիացի ճարտարապետ և տեսաբան
- 1642 - Գալիլեո Գալիլեյ, իտալացի ֆիզիկոս, աստղագետ և փիլիսոփա
- 1782 - Աղազար Լազարյանը, հայ հասարակական գործիչ, վաճառական, եղել է Նոր Ջուղայի կառավարիչը, Լազարյանների տոհմի հիմնադիրը (ծ. 1700)
- 1896 - Պոլ Վեռլեն, ֆրանսիացի սիմվոլիստ բանաստեղծ (ծ. 1844)
- 1965 - Բորիս Բառնետ, խորհրդային կինոռեժիսոր և դերասան
- 1967 - Հայկազ Մարջանյան, հայ կուսակցական և պետական աշխատող
- 1996 - Ֆրանսուա Միտերան, Ֆրանսիայի նախագահ 1981-1995 թթ. (ծ. 1916)
- 2014 - Արմեն Մազմանյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ 2011-2014 ԵԹԿՊԻ ռեկտոր
- 2014 - Լևոն Խեչոյան, հայ արձակագիր (ծ. 1955)
Տոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ ԱԱԾ-ի օր