Շահրուխ Խան
Շահրուխ Խան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 2, 1965[1][2][3] (59 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Դելի, Հնդկաստան |
Կրթություն | Դրամատիկական ազգային դպրոց, Ջամիա Միլլիա Իսլամիա և Դելիի համալսարան |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Կրոն | իսլամ[4] |
Մասնագիտություն | հեռուստահաղորդավար, դերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր, պարող, կինոդերասան, հեռուստատեսային պրոդյուսեր և հեռուստատեսային դերասան |
Ծնողներ | հայր՝ Taj Mohammed Khan?[5], մայր՝ Lateef Fatima?[5] |
Ամուսին(ներ) | Գաուրի Խան |
Երեխա(ներ) | Արյան Խան, Սուհանա Խան և Աբրամ Խան |
Պարգևներ և մրցանակներ | |
Շահրուխ Խան (հինդի՝ शाहरुख़ ख़ान, ուրդու՝ شاہ رخ خان, [ʃaːɦ.ɾʊx.xaːn], անգլ.՝ Shahrukh Khan, ինչպես նաև Շահ Ռուկխ Խան, նոյեմբերի 2, 1965[1][2][3], Նյու Դելի, Հնդկաստան), հնդիկ դերասան, պրոդյուսեր, երգիչ և հաղորդավար։ Հայտնի է որպես «Բոլիվուդի արքա», «Filmfare Awards» մրցանակաբաշխությունում տղամարդու լավագույն դերի ամենաշատ թվաքանակի ռեկորդակիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շահրուխ Խանը ծնվել է 1965 թվականի նոյեմբերի 2–ին Նյու-Դելիում՝ փուշթուների ընտանիքում։ Հավատքով մուսուլման է։ Նա ունի մեծ քույր, ում անունը Շահնազ է։ Նրա հայրը Հնդկաստանում հայտնի փաստաբան է (հանուն ազատության կռվող), Փեշավարից տեղափոխվել է Նյու-Դելի մինչև Հնդկաստանի բաժանումը։ Մոր՝ Ֆաթիմայի ընտանիքը Ռավիլինդիից էր՝ այժմյան Պակիստանից։
Շահրուխ Խանը դպրոցն ավարտել է Նյու-Դելիում, որից հետո, 1988 թվականին ավարտել է Դելիի համալսարանը տնտեսագետի մասնագիտությամբ։ Դրանից հետո սովորել է մագիստրատուրայում «մասսայական հաղորդակցություններ» ուղղությամբ, սակայն նախընտրեց դերասանի կարիերան։
1991 թվականին՝ ծնողների մահից հետո տեղափոխվել է Բոմբեյ։ Նույն թվականի նոյեմբերի 25-ին Շահրուխն ամուսնացել է Գաուրի Չիբբերի հետ, ով հինդուիզմ դավանող ընտանիքից է։ Հենց Խանի խոսքերով, չնայած նրան, որ նա շարունակում է մնալ մուսուլման, Խանը գնահատում է իր կնոջ կրոնը։ 1997 թվականի նոյեմբերի 25–ին նրանց ամուսնությունից ծնվեց նրանց որդին՝ Արյան, իսկ 2000 թվականի մայիսի 23–ին՝ նրանց դուստր Սոհանան։ Նրանք երկուսն էլ հետևում են իրենց ծնողների հավատքներին։ 2013 թվականի մայիսի 27-ին Շահրուխն ու Գաուրին ունեցան իրենց երրորդ երեխան, որը ծնվել էր սուրագաթ մորից։ Տղային կոչեցին Աբրամ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստատեսությունում որպես դերասան աշխատել է 1988 թվականին։ Խաղացել է մի քանի հեռուստասերիալներում։ Ֆիլմերում սկսել է նկարահանվել Բոմբեյ տեղափոխվելուց հետո։ Առաջին դերը խաղացել է 1992 թվականին «Խենթ սեր» ֆիլմում։ Այդ դերի համար ստացել է Filmfare Awards ամենալավ դեբյուտը։ 1993 թվականին բացասական դերեր է խաղացել միաժամանակ երկու ֆիլմերում՝ «Կյանք վտանգի տակ» և «Խաղ մահի հետ»։ «Խաղ մահի հետ»–ում կատարած դերի համար ստացել է իր առաջին Filmfare Awards տղամարդու ամենալավ դերի համար։ Այս ֆիլմում նա կատարում է վրեժի ծարավից իր ընկերուհուն սպանող տղամարդու դեր։ Երկրորդ Filmfare մրցանակն ստացել է 1995 թվականին «Չառևանգված հարսնացուն» ֆիլմում կատարած դերի համար։ Այդ ֆիլմը կինոթատրոներում հավաքել էր 12 միլլիարդ ռուփի՝ հնդկական ֆիլմի պատմության մեջ դառնալով լավագույններից մեկը։ Արդյունքում վեց անգամ դարձել է լավագույն դերասան։ 2010 թվականին խաղացել է Կառանա Ջոհարայի «Իմ անունը Կխան է» ֆիլմում։ 2014 թվականին եղել է Filmfare նոմինացված 23 անգամ։
Տարի | Հայերեն անվանում |
---|---|
1988 | Նորընտրյալը |
1991 | Ապուշը |
1992 | Խենթ սեր |
1992 | Կախարդական ուժեր |
1992 | Կաբարե պարուհին |
1992 | Ջենթլմենի երազանքները |
1993 | Տիկին Մայա |
1993 | Առաջին հիացմունք |
1993 | Խաղ մահի հետ |
1993 | Կյանք վտանգի տակ |
1992 | Սիրահարված թագավորը |
1992 | Սիրո եղանակ |
1993 | Քմահաճույք |
1994 | Անձնուրաց սեր |
1995 | Չառևանգված հարսնացուն |
1995 | Կառան և Արդջուն |
1995 | Աստված գիտի |
1995 | Խենթ սիրահարվածների ժամանակն է |
1995 | Սիրելիս, սա Հնդկաստանն է |
1995 | Երեք եղբայրներ |
1996 | Կրքոտ սեր |
1996 | Անգլյական ընտանիքի հնդկացի թագաժառանգ |
1996 | Վրիժառուն |
1997 | Սեր առանց խոսքերի |
1997 | Ինչպես Բասուի քիթը տրորեցին |
1997 | Խենթ սիրտը |
1997 | Դավաճանված հույսեր |
1998 | Կրկնօրինակը |
1998 | Հանկարծակիություն |
1998 | Սեր առաջին հայացքից |
1998 | Կյանքում ամեն ինչ պատահում է |
1999 | Բաթշախ |
2000 | Անհանգիստ սիրտը |
2000 | Ժամանակի շունչը |
2000 | Յուրաքանչյուր սիրող սիրտ |
2000 | Սիրահարվածները |
2000 | Կնոջ գաղտնիքը |
2000 | Սիրո գրգիռ |
2001 | Խոսնակ |
2001 | Կայսրը |
2001 | Ե՛վ ուրախության, և՛ տխրության պահին |
2002 | Դևդաս |
2002 | Միակը |
2002 | Սաբրինան Բոլիվուդում |
2002 | Վերադարձնել որդուն |
2002 | Սիրո անատոմիա |
2003 | Ավելին, քան կյանք |
2003 | Սիրո հետքերով |
2003 | Կգա վախը |
2004 | Դավաճանության գինը |
2004 | Ներքին, արտաքին աշխարհ |
2004 | Ես քո կողքին եմ |
2004 | Վիր և Զառա |
2004 | Վերադարձ հայրենիք |
2005 | Վագրի աչք |
2005 | Հանդիպում օդանավակայանում |
2005 | Սիրելու արվեստ |
2005 | Սիրո հանելուկը |
2006 | Օտարը |
2006 | Երբեք մի ասա «Հաջողություն» |
2006 | Դոն՝ մաֆիայի առաջնորդը |
2006 | Ես տեսնում եմ քեզ |
2007 | Առաջ Հնդկաստան |
2007 | Բարև փոքրիկս |
2007 | Երբ մեկ կյանքը քիչ է |
2008 | Նաթխովի առանձնատան ուրվականը |
2008 | Խենթերի քառյակ |
2008 | Հաջողության թալիսմանը |
2008 | Այս զույգին Աստված է ստեղծել |
2009 | Բիլլու |
2009 | Հաջողության հնարավորություն |
2010 | Փնտրվում է փեսացու |
2010 | Իմ անունը Կխան է |
2011 | RA․ Առաջին |
2011 | Դոն 2 |
2012 | Քանի ես ողջ եմ |
2013 | Չեննայական էքսպրես |
2014 | Շնորհավոր Նոր տարի |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://economictimes.indiatimes.com/magazines/panache/shah-rukh-khan-dont-want-my-kids-aryan-suhana-and-abram-to-be-my-heirs/articleshow/33109703.cms
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Geni(բազմ․) — 2006.
- ↑ https://bollywood.over-blog.net/article-16085805.html
- ↑ https://timesofindia.indiatimes.com/india/shah-rukh-khan-conferred-french-title/articleshow/2736176.cms
- ↑ https://www.weforum.org/agenda/2018/01/meet-the-2018-crystal-awardees/
- ↑ https://wealthymindset.in/shah-rukh-khan-net-worth/
- ↑ https://www.rtbf.be/article/la-star-bollywoodienne-shah-rukh-khan-chevalier-de-la-legion-d-honneur-8307239
- ↑ https://www.fantastikindia.fr/site/Shah-Rukh-Khan-devient-Chevalier
- ↑ https://es.euronews.com/cultura/2023/04/14/estas-son-las-100-personas-mas-influyentes-de-2023-segun-la-revista-time
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շահրուխ Խան» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 2 ծնունդներ
- 1965 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հնդկաստանում ծնվածներ
- Դելիի համալսարանի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հնդիկ դերասաններ
- Հնդիկ պրոդյուսերներ
- Հնդիկ երգիչներ
- Հեռուստատեսային դերասաններ
- Հնդիկ կինոդերասաններ
- Հնդիկ սցենարիստներ
- Հեռուստահաղորդավարներ