Կարլի Քլոս
Կարլի Քլոս | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 3, 1992[1] (32 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | հուդայականություն[3][4] |
Կրթություն | Webster Groves High School? և Gallatin School of Individualized Study? |
Մասնագիտություն | ինֆլյուենսեր, Սուպերմոդել, ֆոտոմոդել, մոդել, հեռուստատեսային պրոդյուսեր, հեռուստահաղորդավարուհի, ձեռնարկատեր, բարեգործ և համացանցի մշակող |
Աշխատավայր | Էստե Լաուդեր[5], Victoria's Secret, Քելվին Քլայն[6], Marc Jacobs?[7] և Zac Posen? |
Ամուսին | Joshua Kushner?[8] |
Կայք | karliekloss.com |
Karlie Kloss Վիքիպահեստում |
Կարլի Էլիզաբեթ Քլոս (անգլ.՝ Karlie Kloss, օգոստոսի 3, 1992[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2]), ամերիկացի մոդել[9]։ Vogue Paris ամսագիրը նրան կցագրել է 2000-ականների թոփ 30 մոդելների շարքին[10]։ Նա 2013-ից 2015 թվականը եղել է Victoria's Secret-ի Հրեշտակ[11][12]։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քլոսը ծնվել է Չիկագոյում (Իլինոյս), բայց երկու տարեկան հասակում տեղափոխվել են Սուրբ Լուիս 1994 թվականին[13][14]։ Նրա ընտանիքը ունի դանիական արմատներ[14]։ Ընտանիքում չորս երեխա են՝ Կիմբերլին ու Կարիանը, ովքեր զույգեր են և Կրիստինը[14]։ Քլոսը պարապել է բալետ, որը ինչպես ինքն է նշում, ուսուցանել է նրան, թե ինչպես հանդես գալ մոդելային աշխարհում և քայլել անցուղիներով[15]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2006–10 թվականներ. Մոդելային գործունեության սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին, երբ նա 14 տարեկան էր, նա նկարահանվեց Scene Magazine ամսագրի համար Չիկագոյում, որը վերնագրվեց «Գրեթե հայտնի»[16][16]։ Factor Women մոդելային գործակալությունը այդ ամսագրի նկարները ուղարկեց իրենց մյուս գործակալությանը Նյու Յորքում, որի արդյունքում էլ Քլոսը շուտով մեկնեց Նյու Յորրք։ Բայց 2008 թվականի հունվարին նա լքեց Factor Women-ը և պայմանագիր կնքեց NEXT Model Management գործակալության հետ։ Արդյունքում նա 31 անգամ քայլեց Նյու Յորքի նորաձևության շաբաթների ընթացքում։ Նյու Յորքից հետո նա գնաց Միլան և մասնակցեց այնտեղի 20 նորաձևության ցուցադրություններին, ապա Փարիզ՝ 13 ցուցադրության՝ գարուն 2008 հավաքածուի ժամանակ և նույն սեզոնի ընթացքում մասնակցեց շուրջ 64 շոուների։ Շուտով Քլոսի նախկին գործակալությունը՝ Factor Women–ը, դատական հայց ներկայացրեց NEXT Model Management–ին իրենց նորաստեղծ աստղին «գողանալու» համար[17]։ Նրանք համարում էին, որ ի վիճակի էին Քլոսին ապահովել լավ կարիերայով և այդ պատճառով հրավիրեցին նրան շատ աշխատանքների համար[17]։ Ի վերջո դատական հայցը դուրս եկավ դատարանից[18]։
Եվս չորսը տարի անցկացնելով NEXT Model Management–ի հետ, նա կրկին փոխեց իր գործակալությունը, բայց այս անգամ գնալով IMG Models։ «Կարլին ունի հսկայական հետևորդներ և մենք ուրախ ենք նրան օգնել էլ ավելի ընդլայնել իր հնարավորությունները», ասել է IMG Models–ի փոխնախագահ և գործադիր տնօրեն Իվան Բարթը[19]։
Քլոսն իրեն պիտակավորել է իր հայտնի քայլվածքը որպես «մռայլ քայլվածք»։ Մոլի Սիմսը, ում Քլոսը համարում էր իրեն ուսուցիչ, ասել է, որ ժամանակի ընթացում նրա քայլվաածքը կգեղեցկանա նրա դասական տեսքի շնորհիվ[15]։
Նա գովազդել է հետևյալ դիզայներների և բրենդների ապրանքանիշները՝ Ռեբեկա Թեյլոր, Ջին Պաուլ Գոտյե, Դոնա Կարան, Nina Ricci, Chloé, Lacoste, Sportmax, Ալեքսանդր ՄկՔուին, Yves Saint Laurent, Elie Saab, Dolce & Gabbana, Gap, Bally Shoe, Bergdorf Goodman, Pringle of Scotland, Dior, Hermes, Oscar de la Renta, Sonia Rykiel, Aquascutum, Topshop, Eryn Brinie, Uniqlo, Omnia Jade, Lord & Taylor, Barneys New York, American Eagle, and Victoria's Secret PINK. Քլոսը հայտնվել է Մարկ Ջակոբսի «Lola» օծանելիքի պիտակին։ Նյու Յորքում, Լոնդոնում, Միլանում և Փարիզում նա քայլել է այնպիսի հայտնի դիզայներների համար, ինչպիսիք են՝ Շիթազի Չեն, Քելվին Քլայն, Կառլ Լագերֆելդ, Մարկ Ջակոբս, Զակ Փոուզեն, Givenchy, Gucci, Valentino, Louis Vuitton և Վերսաչե և այնլ։ Հայտնվել է մի շարք օտարերկրյա ամսագրում, օրինակ՝ ամերիկյան և կորեական W, ֆրանսիական և ճապոնական Numéro, ամերկյան, ավստրալիական, իտալական, ֆրանսիական, բրիտանական, կորեական, գերմանական, ճապոնական, չինական, թուրքական, պորտուգալական և լատինական ամերիկյան Vogue և այլն։
2011–ներկա․ Ճանաչում և հաջողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քլոսի քայլվածքը, որը շատ յուրահատուկ է, համարում են շատ հզոր[20]։ 2011 թվականի փետրվարին սուպերմոդել Թայրա Բենքսը նշել է, որ Քլոսը նրա ամենասիրելի մեդելներից մեկն է՝ իր յուրօրինակ և առանձնահատուկ քայլվածքի համար[21]։
LIFE ամսագիրը նկարահանել է Քլոսին ֆոտոպատմության տեսքով, որը հրապարակվեց 2011 թվականի սեպտեմբերի Նյու Յորքի նորաձրության շաբաթվա ժամանակ[22][23]։ Ֆոտոպատմությունը նկարահանվել է սույն թվականի օգոստոսին և այնտեղ պատկերված է Քլոսը Փարիզում, Նյու Յորքում և Սուրբ Լուիսում եղավ շոուների ժամանակ[22][24]։ Նույն թվականին՝ 2011, նա ստեղծեց իր դեբյուտը Victoria's Secret–ի նորաձևության շոուի հետ[25]։
2012 թվականին նա հայտնվեց British Vogue, Japanese Vogue, Harper's Bazaar Russia, և Numéro ամսագրերի սեպտեմբերյան համարների շապիկներին[26][27][28][29][30] She appeared in the campaign ads of Juicy Couture, Stefanel, Elie Saab, and Jean Paul Gaultier.[31][32][33][34][35]։ Սույն տարում նա կրկին մասնակցեց Victoria's Secret–ի նորաձևության շոուին։ Բայց մինչև շոուն նա կտրեց իր երկար մազերը, որը կոչվեց «Karlie Cut»։
2013 թվականին նա դարձավ և շարունակեց մնալ Victoria's Secret–ի հրեշտակ մինչ 2015 թվականը։
2015 թվականին Քլոսը և իր լավագույն ընկերուհի Թեյլոր Սվիֆթը[36] հայտնվեցին American Vogue ամսագրի շապիկին։ Ինչպես նաև նա խաղացել է «Knockout»–ի դերը[37] Սվիֆթի «Bad Blood» տեսահոլովակում[38]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա հոբիներն են բալետը, թխվածքներ պատրաստելը և հեծանիվ վարելը[39]։
2012 թվականին Քլոսը սկսեց հանդիպել Ջարեդ Քուշների (Դոնալդ Թրամփի փեսայի) եղբոր՝ ձեռնարկատեր և ներդրող Ջոշուա Քուշների հետ[40][41]։ 2018 թվականի հունիսին Քլոսը հայտարարել է նշանադրվելու մասին[42], և դրանից մեկ ամիս առաջ ընդունել է հուդայականություն (Քուշների կրոնը)[43][44][45]։ Նրանք ամուսնացել են 2018 թվականի հոկտեմբերի 18-ին[46]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 GeneaStar
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.wikidata.org/wiki/Q292749
- ↑ https://www.vogue.co.uk/article/karlie-kloss-on-modelling-faith-philanthropy-business
- ↑ https://www.vanityfair.com/style/2018/07/karlie-kloss-and-josh-kushners-wedding-will-have-an-unbelievable-guest-list
- ↑ https://wwd.com/beauty-industry-news/beauty-features/karlie-kloss-named-estee-lauder-global-ambassador-1202655224/
- ↑ https://www.karliekloss.com/about
- ↑ https://www.youtube.com/channel/UCH5Qu8Sd-m-7Zk4xc_J5VzA
- ↑ https://www.businessinsider.nl/karlie-kloss-joshua-kushner-trump-politics-2018-3?international=true&r=US
- ↑ «Biography». models.com. 2012 թ․ նոյեմբեր. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Les 30 mannequins des années 2000». Vogue Paris (French). Condé Nast Publications. 2009 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Supermodel: Karlie Kloss». vsallaccess.victoriassecret.com. Victoria's Secret. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Business Insider
- ↑ Gerber Chapel. «Florence A. Fares». memorialsolutions.com. Memorial Solutions. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 Blasberg, Derek (2013 թ․ փետրվարի 16). «The Klosses». Wall Street Journal. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
- ↑ 15,0 15,1 Garvey, Marianne (2011 թ․ հուլիսի 12). «Five Things to Know About Joe Jonas' New Cuddle Partner Karlie Kloss». E! Online. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ 16,0 16,1 Scene Magazine, June 2006
- ↑ 17,0 17,1 «Model shop loses star, sues». New York Post. News Corporation. 2008 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Vogue.co.uk». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Kruspe, Dana (2012 թ․ սեպտեմբերի 5). «Karlie Kloss Signs with IMG S[plits with Next and Mother Model Management». Fashionista.com.
- ↑ Kaufman, Sarah (2011 թ․ փետրվարի 15). «At 18, model Karlie Kloss conquers the runways at New York's Fashion Week». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Banks, Tyra (2011 թ․ փետրվար). «Tyra Banks». Twitter. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ 22,0 22,1 «Karlie Kloss: A Photo Essay for Life Magazine». stylecaster.com. Stylecaster Media Group. 2011 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2014-01-16-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Krupnick, Ellie (2011 թ․ նոյեմբերի 14). «Karlie Kloss Covers Special Edition Of LIFE (PHOTOS)». huffingtonpost.com. The Huffington Post. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Model Portrait: Karlie Kloss». wmagazine.com. W Magazine. 2011 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Chernikoff, Leah (2011 թ․ նոյեմբերի 10). «The Top 10 Moments from the 2011 Victoria's Secret Fashion Show: From Jay-Z's Surprise Performance to Karlie Kloss' Debut». www.fashionista.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Vogue.co.uk
- ↑ Racked.com
- ↑ «Harper's Bazaar Russia September 2012 Cover». Models.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Robson, Sarah (2012 թ․ օգոստոսի 27). «Karlie Kloss for Harper's Bazaar Russia September 2012 is Play». trendhunter.com. Trend Hunter. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Models.com
- ↑ «Victoria's Secret News». The Daily Telegraph. London. 2012 թ․ օգոստոսի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Fashiongonerogue.com
- ↑ «Karlie Kloss for Stefanel». The Irish Times. 2012 թ․ օգոստոսի 7.
- ↑ New York Magazine
- ↑ New York Magazine
- ↑ «Vogue.com». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Meet the A-List Cast Starring in Taylor Swift's New Music Video». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Taylor Swift Debuts Futuristic Neo Noir Bad Blood Video». Rolling Stone. 2015 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Model Profile». New York Magazine. 2012 թ․ սեպտեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Park, Andrea (2 апреля 2018). «Karlie Kloss Explains Why She Keeps Her Relationship With Joshua Kushner So Private». W (անգլերեն).
- ↑ Jeffs, Lotte (18 февраля 2016). «Knowledge Is Power». Elle (անգլերեն).
- ↑ Kloss, Karlie (24 июля 2018). «Karlie Kloss в Instagram: «I love you more than I have words to express. Josh, you're my best friend and my soulmate. I can't wait for forever together. Yes a million times over 💍»». Instagram (անգլերեն).
- ↑ Kratofil, Colleen (2018 թ․ հուլիսի 24). «Karlie Kloss Is Engaged to Joshua Kushner: 'Their Hearts Are Full'». People (ամերիկյան անգլերեն).
- ↑ Doherty, Rosa (2018 թ․ հուլիսի 25). «Supermodel Karlie Kloss converts to Judaism». The Jewish Chronicle (ամերիկյան անգլերեն).
- ↑ Harwood, Erika (2018 թ․ հուլիսի 24). «Karlie Kloss and Josh Kushner's Wedding Will Have an Unbelievable Guest List». Vanity Fair (ամերիկյան անգլերեն).
- ↑ Kimble, Lindsay; Kratofil, Colleen (2018 թ․ հոկտեմբերի 18). «Karlie Kloss Is Married! Supermodel Weds Joshua Kushner in Custom Dior Gown». People (ամերիկյան անգլերեն).
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլի Քլոս» հոդվածին։ |
|