Mattel Inc
Mattel Inc | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, board game publishing company? և հանրային ընկերություն |
Անվանված է ի պատիվ | Harold Matson? և Էլիոթ Հենդլեր |
Հիմնադրված է | 1945 |
Հիմնադիր | Harold Matson? և Էլիոթ Հենդլեր |
Վայր | El Segundo, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Արդյունաբերություն | toy industry? |
Դուստր ընկերություններ | Mega Brands?, Fisher-Price?, American Girl? և Fisher-Price? |
Սեփականատեր | T. Rowe Price?, The Vanguard Group և Janus Capital Group? |
Կայք | mattel.com(անգլ.) |
Բորսա | և S&P 400? |
Mattel Վիքիպահեստում |
Mattel Inc (NYSE: MAT), ամերիկյան ընկերություն, որն արտադրում է խաղալիքներ, տեխնիկայի լայնածավալ մոդելներ, թողարկում է Բարբի, Monster High, Ever After High տիկնիկներ։ Ընկերության շտաբ-բնակարանը գտնվում է Էլ Սեգունդոյում՝ Կալիֆոռնիայում։
Ընկերությունը հիմնադրվել է 1945 թվականին։ 1980-ականների սկզբին ընկերությունը թողարկել է խաղային բարձակներ։
Տնօրենների խորհրդի նախագահը Քրիստոֆեր Սինքլերն է։ Ընկերության հիմնադիրներն են Ռութ Հենդլերը, Էլիոթ Հենդլերը և Մեթսոն Հարոլդը։
Գործունեություն
Mattel-ն արտադրում է Բարբի, Monster High, Ever After High տիկնիկներ, Fisher-Price մանկական խաղալիքներ, Hot Wheels և Matchbox ապրանքանիշի խաղալիք ավտոմեքենաներ, American Girl բրենդի խաղեր ու գրքեր և (արտոնագրով) Sesame Street, Barney, Ֆերրարի ապրանքանիշի մանկական ապրանքներ։
Անձնակազմի քանակը 26 հազար մարդ է (2005 թվականին)։ Ընկերության վաճառքը 2008 թվականին կազմել է 5,92 մլրդ դոլար, զուտ շահույթը՝ 379,6 մլն դոլար։ Բարբի տիկնիկներն ապահովում են ընկերության վաճառքի մեկ երրորդը։
Նախատեսվում էր 2019 թվականի հունիսին վաճառքի հանել պրոթեզներով և հաշմանդամի սայլակով Բարբի տիկնիկներ։ Դրանց ստեղծման համար բրենդը միավորվել է Լոս Անջելեսի UCLA Mattel հիվանդանոցի բժիշկների և ինժեներների հետ, որոնք մասնագիտացած են առողջության առանձնահատկություններով մարդկանց համար մեխանիզմների արտադրության մեջ[1]։
Արտադրանք
- Matchbox
- Բարբի
- Սլայմ
- Magic 8 ball
- WWE
- Monster High
- Hot Wheels
- HyperScan (2006-2007)
- Бластеры BOOMco
- Polly Pocket
- Fisher-Price
- Ever After High
- Ունո
Քննադատություն
Mattel ընկերությունը 2011 թվականին քննադատության թիրախ է դարձել «Գրինփիս» բնապահպանական կազմակերպության կողմից։ Վերջինս խաղալիքների արտադրողին մեղադրել է Բարբի տիկնիկների փաթեթավորման համար «Asia Pulp and Paper» ընկերության կողմից արտադրվող ստվարաթուղթն օգտագործելու մեջ՝ նշելով, որ այդ ընկերությունը ոչնչացնում է Ինդոնեզիայի արժեքավոր անձրևային անտառները, ինչը հանգեցնում է հազվագյուտ կենդանիների և բույսերի տեսակների անհետացմանը, ինչպիսիք են օրանգուտանը և սումատրական վագրը։ Ինդոնեզիան աշխարհում 3-րդ տեղն է զբաղեցնում ջերմոցային գազերի արտանետումների ծավալով, որոնք արձակվում են անտառների ոչնչացման և ճահիճների չորացման ժամանակ, ինչը կործանարար ազդեցություն է թողնում մոլորակի կլիմայի վրա[2][3]։
Դատական հայցեր
2011 թվականի օգոստոսին Լոս Անջելեսի դատարանը «Mattel»-ին մեղավոր է ճանաչել արդյունաբերական լրտեսության մեջ և պարտավորեցրել մանկական տիկնիկների արտադրության մեջ մրցակից «MGA» ընկերությանը վճարել 309 մլն դոլար[4]։
Ծանոթագրություններ
- ↑ «Mattel выпустят Барби с протезами и на инвалидной коляске». Собака.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Barbie, между нами всё кончено!». // greenpeace.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Greenpeace начала кампанию против кукол Барби «Я не встречаюсь с девочками, уничтожающими леса»». // gazeta.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Andrea Chang. «Mattel must pay MGA $310 million in Bratz case». // latimes.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5-ին.