Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

 

 

Թումանյան (Վարչական կենտրոնը ք. Թումանյան)

 

Թումանյան համայնքը մարզկենտրոնից գտնվում է 38կմ, մայրաքաղաքից 150 կմ հեռավորության վրա: Համայնքը գտնվումէՎանաձոր-Թբիլիսի ավտամայրուղու վրա: ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 24-ին ընդունված Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ Թումանյան, Աթան, Ահնիձոր, Դսեղ, Լորուտ, Մարց, Շամուտ, Չկալով, Քարինջ և Քոբայր համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է Թումանյան համայնքը: Թումանյան համայնքը բազմաբնակավայր համայնք է: Թումանյան համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերն են՝ քաղաք Թումանյանը և Աթան, Ահնիձոր, Դսեղ, Լորուտ, Մարց, Շամուտ, Չկալով, Քարինջ և Քոբայր գյուղերը: Համայնքի կենտրոնն է հանդիսանում Թումանյան քաղաքը: Համայնքի բնակավայրերում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ: Համայնքի բնակավայրերը շրջապատված են անտառներով: Անտառնները հարուստ են պտղատու և դեկորատիվ ծառատեսակներով, հատապտուղներով, մեղրատու թփաբույսերով և բժշկության մեջ օգտագործվող դեղաբույսերով: Թումանյան համայնքի բնակավայրերում կա վանական համալիր, եկեղեցիներ և բազմաթիվ խաչքարեր: Թումանյան համայնքը բարենպաստ պայմաններ ունի զբոսաշրջության զարգացման համար և իր կանաչապատ, հարուստ բնությամբ միշտ էլ գրավել է բոլորի ուշադրությունը: Թումանյանում զբոսաշրջության զարգացման համար մեծ գրավական է Քոբայրի վանքը: Այն 12-13-րդ դդ վանքային համալիր է: Քոբայրի վանքը հարուստ է միջնադարյան մոնումենտալ որմնանկարներով: Վանքը, գտնվելով բարձրադիր դարավանդի վրա իր ճարտարապետականան զուգական տեսքով գրավում է զբոսաշրջիկների ուշադրությունը: Համայնքն իր վարչական սահմաններով սահմանակից է Ալավերդի, Օձուն Փամբակ համայնքներին և ՀՀ Տավուշի մարզին: Ստորև ներկայացվում է համառոտ տեղեկատվություն համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի մասին:
ՔԱՂԱՔԹՈՒՄԱՆՅԱՆ, ՔՈԲԱՅՐ ԿԱՅԱՐԱՆԻ ԳՅՈՒՂ
Քաղաքը նախկինում եղելէ Թիֆլիսի նահանգի Լոռի-Բորչալուի գավառի կազմում և ունեցել է Ձագիձոր, Ձաղիձոր անվանումները: Թումանյան է վերանվանվել 1951 թվականին`ի պատիվ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի: Ձաղիձորը 1921թ. հուլիսի 20-ին ԽՍՀ վարչական վերաբաժանումների մասին դեկրետով եղել է Լոռու գավառի Դսեղ գավառամասի կազմում, 1930թ. սեպտեմբերի 9-ից`Ալավերդու վարչական շրջանի կազմում, 1969թ.-ից`Թումանյանի վարչական շրջանի կազմում: Թումանյանը (նախկին Ձաղիձորը) 1947թ.-ից մինչև 1995թ. ունեցել է քաղաքատիպ ավանի կարգավիճակ: 1995թ.-ին ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքով Լոռու մարզի կազմում Թումանյան քաղաքատիպ ավանին տրվել է համայնքի և քաղաքի կարգավիճակ: Համայնքի կազմում ըդգրկված Քոբեր կայարանի գյուղը հիմնադրվել է՝ որպես երկաթուղային կայարան, գտնվում է Դեբեդ գետի ձախ ափին, Թումանյան քաղաքից 1 կմ հեռավորության վրա: Գյուղը վարչատարածքային առումով սկզբում գտնվում էր Թումանյանի ավանային խորհրդի, հետագայում Թումանյան քաղաքային համայնքի կազմում: Թումանյան քաղաքը գտնվում է Լոռու մարզի հյուսիս-արևելյան մասում, զբաղեցնում է Դեբեդ գետի ստորին հոսանքի ավազանի աջափնյա մասը, Դեբեդի կիրճի աջափնյա դարավանդները: Քաղաքի բարձրությունը ծովի մակերևույթից 810 մետր է: Թումանյան քաղաքի հեռավորությունը մայրաքաղաքից`158կմ է,մարզկենտրոն Վանաձորից` 38կմ, տարածաշրջանային կենտրոն Ալավերդի քաղաքից՝ 14կմ: Քաղաքի մոտով է անցնում Մ-6 միջպետական նշանակության Վանաձոր-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհը: Քոբեր կայարանով է անցնում Երևան-Թբիլիսի երկաթգծի 4կմ հատվածը: Քաղաքի և Քոբեր կայարանի գյուղի կլիման մերձարևադարձային է, չափավոր շոգ և չորային ամառներով, մեղմ ձմեռներով: Ձմեռը չափավոր ցուրտ է, ձյան կայուն շերտով: Գարունը խոնավ է, երկարատև: Աշունը չափավոր է, երկրորդ կեսին` խոնավ: Տեղումների տարեկան քանակը կազմում է 600-650մմ: Քաղաքը ագրո կլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում: Բնական լանդշաֆտները լեռնանտառներն են: Քաղաքը շրջապատված է անտառներով: Անտառները հարուստ են ծառատեսակներով (ընկուզենի, կաղնի, լորի, հացենի, հոնի, վայրիտանձենի, խնձորենիևայլն), հատապտուղներով (մոշ, մոռ, մասուր, ալոճևայլն), մեղրատու թփաբույսերով և բժշկության մեջ օգտագործվող դեղաբույսերով: Հիմնական ծառատեսակներն են լորենին, բոխին և հացենին: Գետափնյա հարթ տարածությունների վրա կան պտղատ ուայգիներ (խնձորի, դեղձի, սալորի, ընկույզիևայլն): Քաղաքում կա հանրակրթական դպրոց, նախադպրոցական ուսումնական հաստատություն, արվեստի դպրոց, մշակույթի տուն,սմարթ սենյակ, հայրենագիտական թանգարան, առողջության կենտրոն, կապի հանգույց, մանկական խաղահրապարակ, մարզադաշտ, կարի փոքր արտադրամաս, հյուրատուն և համայնքապետարանում բացվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակ: Թումանյան քաղաքը եղե է արդյունաբերական ավան,որտեղ գործել են ՀՆԳ, ՏՖ, ԲՄԲ, հիվանդանոց, ամբուլատորիա, ԱՀԿ,երեք մանկապարտեզ: Քաղաքի տարածքում գտնվող հրակայուն կավային ապարների հանքավայրի բազայի վրա 1951թ. կառուցվել է Թումանյանի հրակայուն աղյուսի գործարանը, որը գործում էր մինչև խորհրդային կարգերի փլուզումը: Գործարանն արտադրում էր հրակայուն աղյուս, եռաշերտ ծայրակալներ, ընկալափոխանցիկ սարքեր: Քաղաքի և Քոբեր կայարանի գյուղի տարածքը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Բնական հուշարձաններեն Դեբեդի խորը ձորը, գետի երկու ափերին խիստ թեք և աստիճանաձև բարձրացող լանջերի վրա տարբեր չափի քարախորշերը` շրջապատված խիստ թեք, անտառապատ լանջերով: Պատմամշակութային հուշարձանները տարբեր են ըստ կառուցման ժամանակահատվածի (Ք.ա. 2-1 հազարամյակից մինչև Ք.հ. 13-15-րդ դարեր), ավելի բազմազանեն 13-14-րդ դարերի հուշարձանները (եկեղեցիներ, ամրոցներ, գյուղատեղիներ): Տարբեր են նաև հուշարձանների պահպանվածության աստիճանները` սկսած ավերակներից մինչև լավ պահպանվածները: Համայնքի տարածքում է Քոբայրի վանական համալիրը (Քոբայրավանք, 12-13-րդ դարեր), որի կազմում են Մարիամաշեն և գլխավոր միանավերը (12-13-րդ դարեր, երկուսն էլ՝ թաղածածկ) և 13-րդ դարի թաղածածկ եկեղեցիները։ 2002թ.-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում` Թումանյան քաղաքում ներառված է 11 հուշարձան (9 միավոր), Քոբեր կայարանի գյուղում՝ 71 հուշարձան (8 միավոր:
ԳՅՈՒՂ ԱԹԱՆ
Գյուղը հիմնադրվելէ 1827թ.-ին, Հաղպատի վանքի կալվածքները լքած գյուղացիների կողմից: Այդ են վկայում գյուղում և շրջակայքում եղած խաչքարերը և գերեզմանները: Գյուղը Աթան անունը ստացել է Աթանես Վարդապետի անունից:Աթան գյուղը բնակեցվել է Հաղպատից, Սանահինից և Շիրակից տարբեր ժամանակներում տեղափոխված բնակիչներով:Գյուղամիջում կա հին եկեղեցի, իսկ շրջակայքում՝ աշխարհիկ հին շինությունների ավերակներ:Գյուղը գտնվում է Ալավերդի քաղաքից 24 կմ հարավ-արևելք, բարձրադիր և լեռնային վայրում՝ ծովի մակերևույթից 1650մ բարձրության վրա, հեռավորությունը մայրաքաղաքից` 184կմ, մարզկենտրոնից` 64կմ, Ալավերդի քաղաքից` 45կմ, համայնքի կենտրոնից` 28կմ: Բնակավայրը սահմանակից է Շամուտ և Ահնիձոր գյուղերին: Գյուղի կլիման բարեխառն է, տևական, ցուրտ ձմեռներով։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան թափվում են 600-700մմ մթնոլորտային տեղումներ։ Ագրոկլիմայական տեսակետից գյուղն ընկած է մասնակի ոռոգման գոտում։ Գյուղի տարածքում կան բարձրորակ կավի հանքավայրեր: Մոտ 1860-ական թվականներից, մասնավոր միջոցներով գոյատևել է Աթան գյուղի դպրոցը, այն եղել է տարրական, չի ունեցել սեփական շենք և տեղավորված է եղել փայտաշեն սենյակում, մինչև խորհրդային տարիները, երբ 1924-ին պաշտոնապես բացվել է դպրոց: Գյուղում կա հանրակրթական դպրոց, բուժկետ, մշակույթի տուն և գրադարան:
ԳՅՈՒՂ ԱՀՆԻՁՈՐ
Ահնիձոր գյուղը պատմական արձանագրություններում հիշատակվում է դեռևս 16-17-րդ դարերից: Սակայն, այն ավելի հին է, քան ենթադրվում է, ինչի մասին են վկայում գյուղի մոտակայքում գտնվող խաչքարերը: Գյուղի ներկայիս բնակիչների նախնիները 19-րդ դարի երկրորդ կեսին եկել են Սանահին և Հաղպատ գյուղերից։ Նրանք հիմնականում վանքի կալվածքները լքած բնակիչներեն եղել։ Գյուղում կա 13-րդդ դարի եկեղեցի, գյուղի շրջակայքում կան 10-ից ավելի խաչքարեր: Ահնիձորում է ծնվել հայ մեծ արձակագիր, կինո սցենարիստ Հրանտ Մաթևոսյանը։ Գյուղը գտնվում է մարզկենտրոնից 52 կմ հյուսիս-արևելք, Ալավերդի քաղաքից 26կմ հարավ-արևելք, լեռնային անտառապատ վայրում՝ ծովի մակերևույթից 1520մ բարձրության վրա։ Գյուղի հեռավորությունը մայրաքաղաքից 177կմ է, մարզկենտրոնից`57կմ, Ալավերդի քաղաքից՝ 37կմ, համայնքի կենտրոնից՝ 23կմ: Բնակավայրը սահմանակից է Աթան, Շամուտ, Լորուտ գյուղերին և Իջևան քաղաքին: Կլիման բարեխառն է, տևական, ցուրտ ձմեռներով։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան թափվում են 600-700 մմ մթնոլորտային տեղումներ։ Ագրոկլիմայական տեսակետից գյուղն ընկած է մասնակի ոռոգման գոտում։ Գյուղը հարուստ է անտառներով, վայրի բերքատու ծառերով և բնական աղբյուրներով: Գյուղի տարածքով է անցնում Ահնիձոր գետը, որը գյուղից ներքև ձախից միախառնվում է Մարց գետին։ Գյուղում կա հանրակրթական դպրոց, բուժկետ,մշակույթի տուն և գրադարան:
ԳՅՈՒՂ ԴՍԵՂ
Ամենայն հայոց բանաստեղծն այսպես է բնութագրել իր հայրենի գյուղը.Դսեղը յուր անառիկ ու չքնաղ դիրքով նման է մի բնակերտ ամրոցի։ Նրա փոքրիկ հարթավայրը շրջափակված ու ամրացված է հարավից անտառապատ սարերով, իսկ մնացած երեք կողմերից խոր ձորերով: Դսեղը գտնվում է ՀՀ Լոռու մարզում, Դեբեդ գետի աջ ափնյա սարահարթի վրա։ Բնակավայրի հեռավորությունը Վանաձոր մարզկենտրոնից 30կմ է, Երևանից՝ 150կմ, միջպետական նշանակության Երևան-Թբիլիսի մայրաղու Վանաձոր-Ալավերդի հատվածից 8կմ, Երևան-Թբիլիսի երկաթուղու Թումանյան կայարանից՝ 10կմ է։ Գյուղը հյուսիսից սահմանակցում է Քարինջի, գյուղին, Թումանյան քաղաքին և Ծաթերի համայնքային հողերին, արևելքից՝ Դսեղի անտառտնտեսության, իսկ արևմուտքից՝ Գուգարքի անտառ տնտեսության հողերին։ Համայնքի վարչական տարածքը գտնվում է ծովի մակերևույթից 829-2180մ բարձրության վրա, որը և հանգեցրել է կլիմայական պայմանների ընդգծված տարբերության ներքին, միջին և վերին հատվածներում։ Ըստ Օձունի օդերևութաբանական կայանի գրանցումների՝ առավելագույն և նվազագույն ջերմաստիճանները հունվարին կարող են լինել +18, ֊28, մայիսին՝ +32, -3, օգոստոսին +37, +3, հոկտեմբերին +31, ֊10 աստիճան։ Դսեղի հանդի սահմանները հարավից սկսվում են զովասուն բարձր լեռներով, հյուսիսում վերջանում են անդնդախոր ձորերով։ Դսեղն աչքի է ընկնում համեմատաբար մեղմ և խոնավ կլիմայով։ Տարվա մեծ մասը գյուղը ենթարկվում է Միջերկրական և Սև ծովերի խոնավ օդային զանգվածների հոսքին, որոնք բերում են առատ տեղումներ։ Տեղումների քանակը մեծ է մայիս-հունիս ամիսներին։ Ամռանը և աշնան երկրորդ կեսին Դսեղում գերակշռում է ցածր խոնավությամբ տաք օդը։Դսեղը Հայաստանի հնագույն և հանրահայտ գյուղերից է։ Գոյություն ունի Դսեղ անվան ստուգաբանության հետ կապված երկու տարբերակ. Դսեղ նշանակում է դուրս տեղ, այսինքն բնակավայրից զատված, առանձնացված տեղ, երկրորդը ըստ ավանդազրույցի ձորի գյուղերից տարբերելու համար սարահարթի գյուղը կոչել են Դրսի գեղ կամ Դսեղ։ Գյուղն, ըստ գիտական հիմնավորումների, հիմնադրվել է դեռևս մ.թ.ա.։ Գյուղի շրջակայքում կան քարանձավներ Դռնավոր էրըե, Ծակ քարը և գյուղից Ձորագես իջնելու Մուտի աջ կողմի ցածր քարայրը, որոնք հնագույն ժամանակներում մարդիկ օգտագործել են որպես կացարան, իսկ հետագայում օգտագործվել են միայն անասունների համար։ Դսեղ անունն առաջին անգամ հիշատակվում է 15-րդ դարի սկզբին։ Հակոբ Գ Ասեցի կաթողիկոսը 1404-1411թթ. Դսեղը հիշատակում է Սանահինի հարկատուների ցուցակում։ Գյուղը հարուստ է բազմապիսի հուշարձաններով՝ վանքային համալիրներ, եկեղեցիներ, մատուռներ, խաչքարեր, կոթողներ, կացարանների մնացորդներ, միջնադարյան գերեզմանոցներ և այլն։ Գյուղի անցյալը սերտորեն կապվում է Մամիկոնյան նշանավոր տոհմի շինարարական և բարենորոգչական գործունեության հետ։Գյուղի տարածքում կան բազմաթիվ արժեքավոր խաչքարեր, մատուռներ, եկեղեցիներ։ 19-րդ դարի II կեսի պեղումների և 1967-69թթ. գյուղի ներկայիս կենտրոնի կառուցապատման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են Ք.ա. 1.դ. գերեզմաններ և բրոնզե դարի կենցաղային իրեր։ Պահպանվել են նաև վաղ միջնադարին վերագրվող բաղնիքի խճանկարհատակը, բազիլիկ եկեղեցու (654թ.) ավերակները ազգագրական թանգարանով. Մամիկոնյան իշխանների հիմնադրած և 12դ. վերակառուցված Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, խաչքարերով և կոթողով գերեզմանատունը (10-11դ.դ.), խաչարձաններ (11դ.)։ Գյուղի անմիջական հարևանությամբ են գտնվում Քառասունից Մանկանը (12դդ), և Մամիկոնյանների հիմնադրած Բարձրաքաշ Ս. Գրիգոր (11դ.դ.) վանքերը, Սիրուն խաչ խաչքարը (11դ)։Գյուղում գտնվող գերեզմանատանը կան բազում այլ խաչքարեր, հուշակոթող և 7րդ դարի մի փոքր բազիլիկ եկեղեցու ավերակները։ Գյուղի տարածքում կա չորս մատուռ, որից կանգուն են մնացել Սբ. Սարգիս և Գդիգլխի Բալա Գիքորի կառուցած մատուռները։ Դսեղը մեծանուն հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի (1869-1923) ծննդավայրն է, և նրա հայրենի տանը գործում է վերջինիս տուն-թանգարանը։ Գյուղի կենտրոնում վեր է խոյանում բրոնզաձույլ արձանը(հեղինակ Ղ. Չուբարյան)։ Գյուղի կենտրոնում Թումանյանի տուն թանգարանի հարևանությամբ գտնվում է գործող եկեղեցին։ Սկզբնական շինությունից մնացած մասերը վերագրվում են VII դարին։ Եկեղեցին մի քանի անգամ վերանորոգվել է, իսկ 20-րդ դարի սկզբին վերակառուցվել է։Գյուղի հարավ-արևելքում գտնվող Ծովաքար կոչվող սարի ստորոտում է գտնվում .Ծովեր կոչվող գեղեցիկ լիճը։ Խորհրդային շրջանում այն մտնում էր ոռոգման համակարգի մեջ։
ԳՅՈՒՂ ԼՈՐՈՒՏ
Լորուտ գյուղը հիմնադրվել է 1843 թվականին, առաջնաբնակները եկել են նախկին Նոյեմբերյանի շրջանի ներկայիս Բերդավան, այն ժամանակվա Ղալաչա գյուղից, մի քանի ընտանիքներ եկել են նախկին Ալավերդու շրջանի գյուղերից։ Լորուտի մոտակայքում 1979թ. հայտնաբերվել են բրոնզեդարի մշակույթի մնացորդներ, դամբարաններ, սալարկղային թաղումներով: Գյուղի մոտ կան նաև միջնադարյան պատմա-ճարտարապետական հուշարձաններ՝ խաչքարեր, գյուղատեղի, Լորուտ գետի վրա կան միջնադարյան երկու կամուրջներ: Գյուղն ունի եկեղեցի` Սուրբ Սարգիս: Լորուտի մոտ է գտնվում 13-րդ դարի գիտնական Վանական Վարդապետի քարայր ապաստարանը, որտեղ նա ուսուցանում էր իր սաներին: Գյուղը գտնվում է Մարց գետի աջափնյա լանջին, Ալավերդի քաղաքից մոտ 20կմ հարավ-արևելք, բլուրների վրա անտառապատ գեղատեսիլ վայրում: Գյուղի հեռավորությունը մայրաքաղաքից 177կմ է, մարզկենտրոնից՝ 57կմ, Ալավերդի քաղաքից՝ 38 կմ, համայնքի կենտրոնից՝ 21 կմ: Գյուղի բարձրությունը ծովի մակերևույթից 1500 մետր է: Բնակավայրը սահմանակից է Մարց, Շամուտ ու Ահնիձոր գյուղերին: Գյուղի կլիման համեմատաբար մեղմ է: Ագրոկլիմայական տեսակետից գյուղն ընկած է մասնակի ոռոգման գոտում։ Բնական լանդշաֆտները լեռնանտառներեն: Գյուղում կա հանրակրթական դպրոց, նախադպրոցական ուսումնական հաստատություն, բուժկետ, կապի հանգույց:
ԳՅՈՒՂ ՄԱՐՑ
Մարց գյուղը Լոռու մարզի հնագույն գյուղերից է: Առաջին անգամ գրավոր հիշատակվում է Բեմի խաչքարի արձանագրությունում (1211թ.): 1967թ. հնագետների խումբը` Ա. Քալանթարյանի գլխավորությամբ, Մարցի շրջակայքում հետազոտություններ կատարելիս, պարզել է, որ գյուղի շրջակայքում դեռևս 3000 տարի առաջ եղել են մարդկանց բնակավայրեր: Մարցի տարածքում կան պատմաճարտարապետական բազմաթիվ հուշարձաններ: Գյուղից 5 կմ դեպի հարավ-արևելք գտնվում է Իգատակի վանքը (1255թ.), գյուղի մեջ՝Սուրբ Նշան եկեղեցին: Շրջակայքում կան քսանից ավելի ավերակ գյուղատեղիներ (Իգատակ, Արփաթալա, Զազիտներ, Դեղձուտ և այլն), մատուռներ (13-14-րդ դարեր), խաչարձաններ (13-րդ դար), խաչքարերով հարուստ գերեզմանոցներ (13-17-րդ դարեր) և միջնադարյան կամուրջներ (Մոտկորի, Ջուխտակ, Լորի): Գյուղի ներկայիս բնակիչների նախնիների հիմնական մասը այստեղ հաստատվել է Արցախից, Կարսից, Օձունից և այլ վայրերից: Մարցում են ծնվել ԽՍՀՄ հերոս Աշխարհաբեկ Սարգսի Ղազարյանը և Սոցիալիստական աշխատանքի հերոս Արշակ Շամիրի Ղազարյանը: Գյուղը գտնվում է Ալավերդի քաղաքից 16 կմ հարավ-արևելք, Մարցի սարավանդին, Մարց գետի աջափին, ծովի մակերևույթից 1050 մ բարձրության վրա: Գյուղի կլիման մեղմ է, բարեխառն: Ձմեռը չափավոր մեղմ է, համեմատաբար տաք, անկայուն ձյուն ածածկույթով: Ամառը տաք է, երկարատև: Մարցի տարածքի բնական բուսածածկն անտառային է: Բնակավայրի հեռավորությունը մայրաքաղաքից 164կմ է, մարզկենտրոնից` 44 կմ, տարածաշրջանային կենտրոն Ալավերդի քաղաքից՝ 25 կմ, համայնքի կենտրոնից` 8 կմ: Բնակավայրը սահմանակից է Լորուտ, Դսեղ, Քարինջ գյուղերին: Գյուղի տարածքով է անցնում Ալավերդու հանքաբերգոտու Մարցի գետ - Պրիվոլնոյե ենթագոտու մի մասը, որը հարուստ է անագի հանքավայրերով: Մարցի շրջակայքում կա ոսկու բազմամետաղային խոշոր հանքավայր:Դպրոցը հիմնադրվել է 20-րդ դարի սկզբին: Գյուղում կա հանրակրթական դպրոց, գրադարան, կապի հանգույց և մշակույթի տուն: ԳՅՈՒՂ ՇԱՄՈՒՏ Շամուտ գյուղը հիմնադրվել է 1850 թվականին: Գյուղի բնակիչների նախնիների հիմնական մասը այստեղ հաստատվել է Արցախից: Գյուղի մեջ և նրա շրջակայքում պահպանվել են՝ ամրոց (18րդ դար), եկեղեցի (17-րդ դար), գյուղատեղի (13-17–րդ դարեր) և Սբ. Սարգիս մատուռ (17-րդ դար)։ Գյուղը գտնվում է Գուգարաց լեռների արևմտյան մասում, Մարց գետի աջափնյա լեռնակողին։ Գյուղի հեռավորությունը մայրաքաղաքից 180 կմ է, մարզկենտրոնից` 59 կմ, տարածաշրջանային կենտրոն Ալավերդի քաղաքից`40 կմ, համայնքի կենտրոնից` 23 կմ: Գյուղի բարձրությունը ծովի մակերևույթից 1560 մետր է: Բնակավայրը սահմանակից է Լորուտ և Աթան գյուղերին: Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը` զով: Գյուղում հաճախակի են չորային տարիները: Բնակավայրի տարածքում կան ածխի հանքավայրեր,որոնք չեն շահագործվում: Գյուղում կա հանրակրթական դպրոց, բուժկետ, գրադարան և կապի հանգույց:
ԳՅՈՒՂ ՉԿԱԼՈՎ
Չկալով գյուղը հիմնադրվել 1850 թվականին գուգարաց Սադուն իշխանի կողմից՝ ամրությունների նպատակով:Չկալով գյուղը գտնվում է ՀՀ Լոռու մարզի նախկին Թումանյանի շրջանի վարչական տարածքում: Երևան Վանաձոր-Թբիլիսի մայրուղոց հեռավորությունը 8 կմ է, Երևանից 145 կմ, Ալավերդուց 30 կմ: Գյուղը գտնվում է Վանաձոր-Ալավերդի մայրուղու միջնամասում: Բնակավայրի հեռավորությունը Վանաձոր մարզկենտրոնից 30կմ է, Ալավերդուց՝ 30կմ, Երևանից` 150 կմ, Թբիլիսիից՝ 130կմ, միջպետական նշանակության Երևան-Թբիլիսի մայրուղու Վանաձոր-Ալավերդի հատվածից՝ 8կմ, Երևան-Թբիլիսի երկաթուղու Թումանյան կայարանից՝ 10 կմ է: Գյուղի վարչական տարածքը գտնվում ծովի մակերևույթից 1450մ բարձրության վրա,որը և հանգեցրել է կլիմայական պայմանների ընդգծված տարբերության ներքին, միջին և վերին հատվածներում: Գյուղը գյուղատնտեսության համար ռիսկային գոտի է հողերը չեն ոռոգվում,տարվա ընթացքում տեղումները անհամաչափ են: Գյուղատնտեսությանը մեծ վնաս են հասցնում կարկտահարումները,ցրտահարումները,երաշտները:Ըստ Օձունի օդերևութաբանական կայանի գրանցումների`առավելագույն և նվազագույն ջերմաստիճանները հունվարին կարող են լինել +18, -28,մայիսին` +32, -3, օգոստոսին +37, +3,հոկտեմբերին +31, -10 աստիճան: Գյուղում ներկայումս գործում է հիմնական դպրոց,բուժկետ, հեռուստակայան: Գյուղում կա եկեղեց,հուշարձաննԵր,բազմաթիվ խաչքարեր:
ԳՅՈՒՂ ՔԱՐԻՆՋ
Քարինջ գյուղը հիմնադրվել է 1841 թվականին: Գյուղի բնակիչների նախնիների հիմնական մասը այստեղ հաստատվել է Արցախից: Գյուղը գտնվում է Չաթինդաղ լեռան ստորոտում, ծովի մակերևույթից 1230 մ բարձրության վրա: Գյուղն իր գեղեցիկ աշխարհագրական դիրքով և գեղատեսիլ բնությամբ արժանացել է հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի վրձնին (1952թ.), այդ նկարը պատկերված է հայկական 5-հազարանոց թղթադրամի վրա: Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը` զով: Գյուղում հաճախակի են չորային տարիները, որից մեծապես տուժում են գյուղատնտեսական աշխատանքները: Բնակավայրի հեռավորությունը մայրաքաղաքից 164 կմ է, մարզկենտրոնից`44 կմ, տարածաշրջանային կենտրոնից`25 կմ, համայնքի կենտրոնից` 8կմ: Բնակավայրը սահմանակից է Թումանյան քաղաքին և Մարց, Դսեղ ու Ակներ գյուղերին: Գյուղի տարածքում կան բազալտի հանքավայրեր: Գյուղի կենտրոնում կա եկեղեցի: Գյուղում կա հանրակրթական դպրոց, նախադպրոցական ուսումնական հաստատություն, գրադարան, փոստ և բուժկետ:

 

 

 

հասցեն՝ Կենտրոնական փող.շ.1, 1712, ք. Թումանյան

Հեռ՝ (+374 253) 098 048 046

էլ.հասցե՝  [email protected]

 

Վեբ կայք՝ www.tumanyancity.am


 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38